Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ մշտական ծարավը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ մշտական ծարավը

Ծարավի զգացողությունը միանգամայն նորմալ է, եթե օդի ջերմաստիճանը չափազանց բարձր է կամ եթե շատ եք շարժվում: Բայց որոշ դեպքերում մշտական ծարավը կարող է ցույց տալ նաև տարբեր հիվանդություններ, ինչպիսին են՝

Դիաբետ

Եթե նույնիսկ ջուր խմելուց հետո բերանում, միևնույն է, չորություն է մնում, դա կարող է լինել դիաբետի ախտանշան՝ վտանգավոր հիվանդություն, որն անտեսել չի կարելի: Եթե ձեզ մոտ այդ ախտանշանը նկատել եք, անպայման հաճախեք բնակության վայրի պոլիկլինիկա՝ թերապևտի հետ խորհրդակցելու և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգելու համար:

Երիկամների հետ կապված խնդիրներ

Երիկամների հետ կապված խնդիրների դեպքում նույնպես կարող է առաջանալ ծարավի մշտական զգացողություն: Բայց դրա հետ մեկտեղ, մարդը, որպես կանոն, բավականին հազվադեպ է միզում, և նրա մոտ այտուցներ են առաջանում: Եթե ձեզ մոտ այդպիսի ախտանշաններ եք նկատել, չարժի բժշկին այցելությունը հետաձգել:

Թունավորում

Մշտական ծարավը կարող է լինել նաև օրգանիզմի թունավորման նշան:

Կալցիումի հաշվեկշռի խախտում

Մշտական ծարավը կարող է նաև ցույց տալ կալցիումի հաշվեկշռի խախտումը, որն առաջանում է հարվահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների պատճառով: Այդ դեպքում մարդու մոտ կարող են լինել նաև ոսկորներում ցավեր, մկանային թուլություն, սաստիկ հոգնածություն, հիշողության խնդիրներ:

Մասնագետները հիշեցնում են՝ եթե ձեզ մշտապես անհանգստացնում է ծարավը և բերանի չորությունը, նույնիսկ եթե բավականաչափ հեղուկ եք խմում, դա բժշկին այցելելու լուրջ պատճառ է:

med.news.am