Ճանաչված հայ երկիծաբաններ Միշա Գալուստյանը և Գարիկ Մարտիրոսյանը հումորային տեսանյութ են հրապարակել, որտեղ միասին երգում են հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլիի երգացանկից «Пой со мной» երգը:
Միշա Գալուստյանը տեսանյութը հրապարակել է իր Instagram-ի էջում: «Ինչպիսի՞ անիմացիոն դուետ ենք մենք հիշեցնում: Ի դեպ սա հայկական նոր «Чача вдвоём» խմբի առաջին տեսահոլովակն է»:
Երգիծաբանները մի լավ ուրախացրել են իրենց երկրպագուներին:
«Դուք հիասքանչ եք: Աշխատանքային ծանր օրվանից հետո լիարժեք լիցքաթափվեցի: Նստած ծիծաղում եմ: Ապրեք», «Թիմոնն ու Պումբան, հայկական ակունա մատատան»,- գրել են էջի հետևորդները: