Քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանի հրապարակումը.
«Ես ինքս փոփոխություններ սպասողների և փոփոխություններ նկատողների հետ մտածում եմ
1. Երբ մարդիկ հեղափոխություն են անում` ցանկանում են, որ փոխությունները ևս հեղափոխական լինեն,այսինքն արմատական: Իսկ հեղափոխությունը առաջնորդող քաղաքական միավորը այդ պարագայում իր հաղթանակի համար առավել թեժացնում է իրավիճակը և բարձրացնում սպասումները:
2. Երբ այլևս հեղափոխակարգ իշխանությունը արդեն փորձում է արմատական փոփոխություն անել,պարզվում է որ պատկերացում չունի թե դա ինչ՞ է և ինչպես՞ անել: Պետք է ցույց տալ գործողություն` (движуха): Աշխատանքի իմիտացիայի համար ժամանակ և ջանք է պահանջվում, երբեմն ոչ պակաս, քան իրական աշխատանքի համար:
3. Երբ չգիտես թե արմատական փոփոխությունը ինչպես՞ անել ա) սկսում ես մեղավորներ փնտրել բ) սկսում ես զբաղվել ընթացիկ լուծումներով և դրանք ներկայացնել գերարժևորված, այսինքն որակել որպես «հեղափոխական»:
4. Արդյունքում «հեղափոխության» արժեզրկումը այն իրականացնողների ընկալումների մեջ հնարավոր է դառնա ընդհամենը ժամանակի հարց, որովհետև երկար սպասել «հեղափոխական»`այսինքն արմատական, փոփոխությունների հնարավոր չէ: Օրինակ ինձ միշտ նյարդայնացնումա, երբ մարդիկ երկար պատմում են իրենց գործի բնույթից, այլ ոչ թե գործի արդյունքից: Իսկ հիմա իրենց գործի բնույթից պատմում է մի ողջ երկրի իշխանություն, իսկ մարդկանց արդյունքն է հետաքրքրում:
5. Հիմա`հեղափոխության հեղափոխական փոփոխությունները հենց հեղափոխականները համարում են՞ «հեղափոխական»:Իսկ հեղափոխությունը համաշխարհային մակարդակի իրադարձություն համարում՞ են:
P.S. Նենց просто կիրակնօրյա мысли в слух. Շարունակեք վայելել Ամուլսարյան էպոպեան և առաջիկա էպոպեաները էլ դարդ ու ցավ չկա: Սրանից հետո բոլոր խնդիրներով երկաար ու անհույս զբաղեցնելու են մեզ (այլ ոչ թե զբաղվելու) ու տենց բզբզալով ժամանակ կանցկացնենք: Շուտով Toto ու Vivaro սկսելու են խաղադրույք ընդունել Ամուլսարի հանք դառնալու կամ չդառնալու վրա: Իսկ առավել հաշվենկատները չեն հասկանում Lidian-ի բաժնետոմս գնեն թե՞ չգնեն»: