Այսօր լրանում է համաշխարհային կինոյի աստղ Ռիչարդ Գիրի 70-ամյակը:
Նա «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր է և մի քանի տասնյակ ֆիլմերի հերոս:
Երբեք «Օսկար» չի ստացել:
Միլիոնավոր մարդկանց սիրելի դերասան Ռիչարդ Գիրը համեստ մարդ է, երբեք իր մասին չի բարձրաձայնել և կան փաստեր, որոնց մասին քչերը գիտեն:
Ռիչարդը հրաշալի մարմնամարզիկ է եղել: Դպրոցում ուսուցիչները վստահ են եղել, որ նա սպորտսմեն է դառնալու:
Ռիչարդը երազանք է ունեցել. դառնալ արհեստավարժ շեփորահար: Դրա համար նույնիսկ լքել է համալսարանը: Իսկ երբ հասկացել է, որ երաժիշտներն ավելի կամակոր են, քան դերասանները, հրաժարվել է այդ զբաղմունքից:
Սկզբում խաղացել է Լոնդոնի թատրոններից մեկում, հետո՝ Բրոդվեյում (Նյու Յորք):
Առաջին կինոփորձը եղել է 1977-ին, փոքրիկ դեր «Միսթեր Գուդբարին որոնելիս» ֆիլմում:
Ամուսնացել է երեք անգամ: Առաջին կինը եղել է Սինդի Քրոուֆորդը:
Երկու որդի ունի: Հոմերոսն՝ երկրորդ կնոջից, իսկ Ալեքսանդրը, ներկայիս՝ երրորդ կնոջից՝ հրապարակախոս Ալեքսանդրա Սիլվայից: Տղան ծնվել է այս տարվա փետրվարին:
Ռիչարդ Գիրը բուդդայական է:
Նա նկարահանվում է ֆիլմերում, բարեգործ է:
Լուսանկարիչ է: 2004-ին բացել է իր լավագույն աշխատանքներից կազմված «Ուխտավորը» ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել Մոսկվայում:
Ահավասիկ, Ռիչարդ Գիրի լավագույն ֆիլմերից մի քանիսը:
«Հատիկոն՝ լավագույն ընկերը», 2009 թ.:
«Հերքի օրեր», 1978 թ.:
«Նախնադարյան վախ», 1996 թ.:
«Չիկագո», 2002 թ.:
«Գեղեցկուհին», 1990 թ.:
«Սպա և ջենթլմեն», 1982 թ.:
«Անհավատարիմը», 2002 թ.:
«Բրուկլինի ոստիկանները», 2009 թ.:
«Արատավոր կիրք», 2012 թ.:
«Մարդ-ցեցը», 2001 թ.:
lifter.com.ua
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը