Այլընտրանքային թիմ. ի՞նչ հավաքականներում կարող էին խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այլընտրանքային թիմ. ի՞նչ հավաքականներում կարող էին խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները

Գուցե Մեսսիի մոտ ստացվե՞ր, եթե նա խաղար ոչ թե Արգենտինայի, այլ Իտալիայի հավաքականում, կամ գուցե Մաուրո Իկարդին փայլեր Իսպանիայի ընտրանու կազմում:

Էդերսոն Մորաես

Էդերսոն Մորաեսը ծնվել է Բրազիլիայում՝ Օզասկա քաղաքում: Նա 15 տարեկան հասակում ընդունված Սան Պաուլոյի ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիա: Մեկ տարի անց Մորաեսը տեղափոխվեց Պորտուգալիա և խաղաց «Բենֆիկայի» երիտասարդական հավաքականներում: 2017-ին Բրազիլիայի հավաքականի համար պայքարելուց առաջ նա 8 տարի անցկացրեց Պորտուգալիայում և ստացավ երկքաղաքացիություն: Բայց «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը ընտրեց իր հայրենիքի ազգային հավաքականը:

Մարկինյոս

Նախքան Մարկինյոսը ընտրություն կատարեր Բրազիլիայի հավաքականի օգտին, լուրեր կային Պորտուգալիայի հավաքականի մասին: Պաշտպանն այդ հարցի մասին պատասխանում էր այսպես.

«Ամեն ինչ պետք է ուսումնասիրվի, վերլուծվի իմ մենեջերի և ընտանիքի հետ: Եթե հրավեր  գա Պորտուգալիայի հավաքականից, ինչու՞ ոչ: Ես շատ հպարտ և ուրախ կլինեմ»:

Իր ընտրությունից հետո Մարկինյոսը խոստովանեց. «Այո, ես նման միտք ունեի իմ գլխում: Ես որոշ ժամանակ մտածում էի այդ մասին: Բայց դա այլևս չի քննարկվում: Վստահ եմ, որ ես կայացրել եմ լավագույն որոշումը»:

Խոսե Խիմենես

Խոսե Խիմենեզը ծնվել է Ուրուգվայում՝ Տոլեդո քաղաքում:Իր հայրիկի արմատների շնորհիվ Խոսեն կարող էր լավ ամրապնդել Իսպանիայի հավաքականի պաշտպանությունում, բայց նրա ընտրությունն անսասան էր:

Դավիդ Ալաբա

Դավիդ Ալաբի մայրը գաղթել է Ֆիլիպիններից Ավստրիա և աշխատել որպես բուժքույր: Դավիթի հոր հետ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է: Նրա անունը Ջորջ է, և նա արքայազն է Նիգերիայից

«Ես արքայազն եմ, իսկ իմ քեռին Օգեր Ռեմո գյուղի թագավորն է: Այն գտնվում է Լագոսի մոտակայքում և ունի 60 000 բնակչություն»:

Ալաբան հավաքական ընտրելիս ուներ 3 տարբերակ. Նիգերիայի և Ավստրիայի ֆուտբոլային միությունները նրա համար շատ ակտիվ պայքարում էին: Դավիդը ընտրեց վերջինին, քանի որ Ավստրիայում է ծնվել:

Կալիդու Կուլիբալի

Կալիդու Կուլիբալին ծնվել է Ֆրանսիայում, որտեղ նա կատարել է ֆուտբոլի իր առաջին քայլերը: Նրա ծնողները Սենեգալից են, մայրը աշխատում էր որպես հավաքարար, իսկ հայրը` գործարանի աշխատող:

Սենեգալականից բացի, Կալիդուն  ունի նաև ֆրանսիական անձնագիր, ինչը նրան թույլ տվեց կարիերա սկսել աշխարհի կրկնակի չեմպիոնների թիմում, բայց նա ընտրեց իր ծնողների հայրենիքը:

Միրալեմ Պյանիչ

Միրալեմ Պյանիչը ծնվել է Բոսնիայի և Հերցեգովինայի Տուզլա քաղաքում: Ծնողները Ֆախրուդինն ու Ֆատիմա Պյանիչն են: 1992-ին բոսնիական պատերազմի պատճառով Միրալեմ ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լյուքսեմբուրգ, որտեղ Միրալեմը սկսեց իր ֆուտբոլային կարիերան: 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Պյանիչը նույնիսկ խաղաց Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի կազմում:

Ջեյդոն Սանչո

Ջեյդոն Սանչոյի ծնողները Տրինիդադ և Տոբագոյից են, բայց տեղափոխվել են Լոնդոն 20-րդ դարի վերջին: Ինքը՝ Ջեյդոնը, ծնվել է Քամբերվելի շրջանում, բայց իր ամբողջ մանկությունն անցկացրել է Քեննինգթոնում, որտեղ ամեն օր ֆուտբոլ էր խաղում դպրոցից հետո:

Ռահիմ Ստերլինգ

Ռահիմ Ստերլինգը ծնվել է Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում: Նրա հայրը գնդակահարվել է:

«Երբ ես 2 տարեկան էի, հայրս գնդակահարվեց: Ես խոստացա, որ կյանքումս երբեք զենքի չեմ դիպչի, ես աջ ոտքով եմ կրակում»,-պատմել է Ստերլինգը:

Ռահիմը ինքնաձիգի դաջվածք ունի աջ ոտքի վրա: Երբ Ստերլինգը 5 տարեկան էր, նրա մայրը Լոնդոնում աշխատելու հրավեր ստացավ: Այնտեղ՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» ակադեմիայում թիմի ապագա աստղը սկսեց ֆուտբոլ խաղալ:

Լիոնել Մեսսի

Լիոնել Մեսսին ծնվել է արգենտինական Ռոսարիո քաղաքում: Հոր` Խորխե Հորացիո Մեսսիի նախնիները գալիս են իտալական Անկոնա քաղաքից: Իսկ նրա մայրիկի նախնիները  Կատալոնայից էին:

Իտալիայի օրենքների համաձայն, Լիոնելը կարող էր ձեռք բերել Իտալիայի քաղաքացիությունը՝ պայմանով, որ նրա նախնիներից ոչ մեկը երբևէ չհրաժարվի իր քաղաքացիությունից: Որքանով մենք գիտենք, նրա նախնիները չեն հրաժարվել քաղաքացիությունից, ինչը միանգամից հնարավորություն է տվել Մեսսիին խաղալ այլընտրանքային թիմի կազմում: Հայտնի չէ, արդյո՞ք իտալացիները փորձել են հրավիրել Լիոնելին, բայց իսպանացիները նման փորձ արեցին, ինչը հաստատեց Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն.

«Մեսսին կուժեղացներ Իսպանակայի հավաքականը: Ես գիտեմ, որ ֆեդերացիան ամեն ինչ արել է դրա համար: Մեսսիին փորձում էին համոզել խաղալ Իսպանիայի հավաքականում, բայց նա անընդհատ հրաժարվում էր: Նա ասում էր, որ ցանկանում է խաղալ իր երկրի ազգային հավաքականում:

Եթե Մեսսին խաղար մեր թիմի համար, ապա դա անպայման կօգներ նրան, այլ ոչ թե կխանգարեր: Մեսսին Մեսսին է, նա միակն է: Ես չգիտեմ, թե արդյոք մենք ավելի շատ կհաղթեինք նրա հետ, թե ոչ, բայց մենք վստահաբար չէինք տուժի:

Եթե երազանքների մասին խոսենք, ես կցանկանայի աշխատել Իսպանիայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսիի հետ: Ես հաջողակ եմ եղել, քանի որ աշխատել եմ մեծ և զարմանալի ֆուտբոլիստների հետ, բայց Մեսսին նրանցից ավելի վատը չէ, կամ նույնիսկ ավելի լավն է»,- ասել է Դել Բոսկեն:

Մաուրա Իկարդի

Իր արմատների շնորհիվ Մաուրո Իկարդին կարող էր խաղալ Իսպանիայի և Իտալիայի հավաքականների համար: Չնայած Արգենտինայի հավաքականում հարձակվողների առատությանը, Մաուրոն ինքը չի ափսոսում իր ընտրության համար.

«Ես երազում էի Արգենտինայի հավաքականիխաղաշապիկը կրելը, այնպես որ չեմ ափսոսում, որ մերժեցի Իտալիայի հավաքականի առաջարկը: Ես գիտեմ, որ Ալբիսելեստեն ունի աշխարհի լավագույն հարձակվողները, բայց, այնուամենայնիվ, ես դեռ երիտասարդ եմ և շատ հանգիստ եմ այս իրավիճակում:

Իսպանացիները նույնպես փորձեցին, նրանք զանգեցին հայրիկիս, բայց, ինչպես ասացի, ես միշտ ցանկացել եմ խաղալ Արգենտինայի համար»,-ասել է Իկարդին:

Սիրարփի Աղաբաբյան