Տղամարդկանց մեծամասնությունը երբեք ուշադրություն չի դարձնի մի կնոջ վրա, որն իր արտաքին տեսքի պատճառով ինքնավստահ չէ: Շատ կանայք հաճախ ավելորդ բաների մասին են խոսում և անգամ ամենանվիրված և համբերատար տղամարդիկ հեռանում են: «Интересно знать»-ը ներկայացնում է սխալներ, որոնք կանայք պետք է դադարեն անել՝ ամուր հարաբերություններ ունենալու համար:
Խոսել թերությունների մասին
Հավատացեք, մի քանի ավելորդ կոլոգրամները չեն անհանգստացնում Ձեր տղամարդուն: Եթե Դուք ամեն օր չխոսեք այդ ավելորդ կիլոգրամների մասին, նրանք անգամ չեն նկատի:
Տղամարդը ցանկանում է լինել ինքնավստահ կնոջ կողքին:
Մերժել հաճոյախոսությունները
Երբ տղամարդը ասում է, որ Դուք գեղեցիկ եք, նշանակում է, որ նա իսկապես այդպես է կարծում: Շնորհակալություն հայտնեք և ժպտացեք: Պետք չէ վիճել և ասել, որ դա այդպես չէ: Նման պահվածքով Դուք ասես նվերը նետում եք նրա դեմքին:
Համեմատել նրան նախկինների հետ
Երբեք Ձեր տղամարդուն մի համեմատեք նախկին զուգընկերների հետ: Առավել ևս նրան մի ստորադասեք նախկիններին: Այդպիսով Դուք ոչ միայն վիրավորում եք տղամարդուն, այլև կասկածի տակ եք դնում նրա արժանապատվությունը: Եթե այդքան երջանիկ էիք նախկին զուգընկերների հետ, ինչո՞ւ եք բաժանվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը