Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի եւ հասարակական գործիչ Քսենիա Սոբչակը տհաճ իրավիճակում է հայտնվել: Նրա «День незнаний» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 15 տարի առաջ Բեսլանում ողբերգության տարելիցին, քննադատության ալիքի տակ է հայտնվել:
Instagram-յան էջում արված հրապարակման մեջ նա խոստովանել է, որ ամենը կարդալուց հետո նյարդերը տեղի են տալիս: «Ես երկար տարիներ ագրեսիվ միջավայրում եմ ապրում, ուր շատերն ինձ դաժանորեն ատում են»,- խոստովանել է է հեռուստահաղորդավարուհին: Նա կարծում էր, որ «այդ տարիների ընթացքում ցանկացած քննադատության նկատմամբ զգայունությունը բացարձակապես ատրոֆիայի է ենթարկվել, բայց ոչ: