«Հե­րո­սա­կան ճա­նա­պարհ ան­ցած մարդ­կանց համ­բե­րու­թ­յան բա­ժա­կը լց­վել է». irates.am
Advertisement 1000 x 90

«Հե­րո­սա­կան ճա­նա­պարհ ան­ցած մարդ­կանց համ­բե­րու­թ­յան բա­ժա­կը լց­վել է». irates.am

Մեր երկ­րի ներ­քա­ղա­քա­կան վի­ճա­կը չի հան­դարտ­վում, ա­մեն օր դժ­գո­հու­թյան նոր օ­ջախ է ա­ռա­ջա­նում, հնե­րի ու նո­րե­րի կռիվն էլ շա­րու­նակ­վում է։ Այս ա­մե­նին գու­մար­վում են նոր ո­րո­շում­ներ, ո­րոնք հան­րա­յին կյանքն ա­վե­լի են ա­լե­կո­ծում։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի շուրջ հան­րա­յին բո­ղո­քին հա­ջոր­դեց Ա­մուլ­սա­րի խն­դի­րը, և աղ­մու­կը փոր­ձե­ցին մա­րել հեր­թա­կան քրեա­կան գոր­ծով։ Այս ա­մե­նին զու­գըն­թաց նոր թափ է ա­ռել Հա­յաս­տա­նի ղե­կա­վար կազ­մի ու Ար­ցա­խի գե­նե­րալ­նե­րի միջև լար­վա­ծու­թյու­նը։ Հի­շա­տակ­ված խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցում ենք ա­զա­տա­մար­տիկ ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ հետ, ո­րը ևս ակ­տիվ մաս­նակ­ցում է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմ ստո­րագ­րա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րին։

-Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, որ այս նս­տաշր­ջա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի ընդգրկվի։ Սա հան­րա­յին բո­ղո­քը հան­դար­տեց­նե­լու փո՞րձ է, հնա­րա­վո՞ր է, որ ա­նակն­կալ կեր­պով նո­րից օ­րա­կարգ բեր­վի խն­դի­րը։

-Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րարն ա­սաց, որ այս տա­րի չեն հասց­նի հար­ցը ԱԺ-ի քն­նարկ­մա­նը ներ­կա­յաց­նել։ Ա­սել է՝ նրանք չեն հրա­ժար­վում հար­ցից, ո­րը Հա­յաս­տա­նի հա­մար սո­դոմ-գո­մոր է նշա­նա­կում։ Իսկ չե­ղար­կե­լու մա­սին իշ­խա­նու­թյու­նը ոչ մի բառ չի ա­սում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձե­ռագ­րին հետևե­լով, կա­րե­լի է ա­սել՝ ինչ-որ պա­հի նա հար­ցից նա­հան­ջում է, հե­տո ա­րագ վե­րա­դառ­նում այդ խնդ­րի լուծ­մա­նը։ Այ­սինքն, չար­ժե հիմք ըն­դու­նել այս իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և հա­մա­րել, թե խն­դի­րը կար­գա­վոր­վել է։ Ժո­ղո­վուր­դը պետք է տեր կանգ­նի իր ստո­րագ­րա­հա­վա­քին, ոչ մի հան­գա­մանք չպետք է դրան խո­չըն­դո­տի։

-Ակ­տի­վո­րեն շա­րու­նակ­վե­լու՞ է ստո­րագ­րա­հա­վա­քը։

-Բնա­կա­նա­բար, մենք թույլ չենք տա, որ այդ կոն­վեն­ցիան Հա­յաս­տա­նում վա­վե­րաց­վի, ինչ ոս­կե սա­րեր էլ մեր երկ­րին խոս­տա­նան։

-Ան­կախ հա­սա­րա­կու­թյան դժ­գո­հու­թյու­նից, Դուք կար­ծում եք, որ իշ­խա­նու­թյու­նը գնա­լու՞ է կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու ճա­նա­պար­հով։

-Այ­սօր իշ­խա­նու­թյունն ա­սում է, թե սա ստո­րագ­րել են նա­խորդ­նե­րը։ Ե­թե դուք ա­սում եք, թե հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել, կա­րող եք չե­ղար­կել բո­լոր ստո­րագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք դեմ են մեր սահ­մա­նադ­րու­թյա­նը։ Ի­րա­կա­նում ԵԽ-ի ան­դամ եր­կր­նե­րը նման կոն­վեն­ցիա­ներ ստո­րագ­րում են, բայց դա ա­մենևին չի նշա­նա­կում, որ ի­րենց երկ­րում դրա վա­վե­րա­ցու­մը պար­տա­դիր բնույթ պետք է կրի։ Մինչ­դեռ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նում այս հար­ցը դի­տարկ­վում է ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Վա­վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը տվեց Փա­շի­նյա­նը, և հենց նա պետք է դա չե­ղար­կի։ Այ­սօր­վա իշ­խա­նու­թյունն ա­պազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում։ Նրանց քայ­լե­րը, ո­րո­շում­ներն աս­վա­ծի լա­վա­գույն ա­պա­ցույցն են։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, Ա­մուլ­սա­րը, Ար­ցա­խի խն­դի­րը մեր պե­տա­կա­նու­թյան, երկ­րի, ժո­ղովր­դի հա­մար կեն­սա­կան հար­ցեր են։ Չեմ կա­րող մաս­նա­գի­տա­կան տե­սան­կյու­նից դի­տար­կել Ա­մուլ­սա­րի հար­ցը, բայց դա ևս լուրջ ու էա­կան խն­դիր է մեզ հա­մար։ Շատ եր­կր­ներ կան, ո­րոնք ու­նեն հա­րուստ հա­նա­ծո­նե­րով ըն­դերք, բայց չեն շտա­պում այն շա­հա­գոր­ծել, քա­նի որ կա­րող են վնաս հասց­նել շր­ջա­կա մի­ջա­վայ­րին։ Այ­սինքն, հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը չէ միայն, որ կա­րող է երկ­րի զար­գաց­ման խթան հան­դի­սա­նալ, շատ այլ ո­լորտ­ներ կան։ Ի վեր­ջո, մենք 10-20 տար­վա հա­մար չենք եր­կիր կա­ռու­ցում։ Այս խն­դի­րը պետք է լուծ­վի հօ­գուտ մեր երկ­րի ա­ռողջ սերն­դի։

Ամբողւությամբ՝ irates.am



Նման նյութեր