Ցավի հանդեպ զգայունությունը որոշվում է գենետիկ կառուցվածքով
Advertisement 1000 x 90

Ցավի հանդեպ զգայունությունը որոշվում է գենետիկ կառուցվածքով

Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ցավի հանդեպ զգայունությունը որոշվում է գենետիկ կառուցվածքով՝ առանցքային տարբերությունների բաղադրությամբ, որոնք առաջանում են առանձին գեների տարբեր ձևերով հայտնում է Health Europe-ը:

Մոնռեալում Ալան Էդվարդսի Ցավի հետազոտությունների կենտրոնից պրոֆեսոր Լյուդա Դյատչենկոն կարծում է, որ գենետիկ հետազոտությունների արդյունքներն օգտագործվել են և օգտագործվելու են քրոնիկական ցավի բուժման նոր դեղերի մշակման համար:

«Իմ նպատակն է ցավի ախտորոշման և բուժման անհատականացումը՝ բացահայտելով այն բանի գաղտնիքները, թե գեներում կոնկրետ փոփոխություններն ինչպես են ազդում ցավի ընկալման և մարդու զգայունության վրա,- նշում է նա: – Ինչո՞ւ, օրինակ, արթրիտի պատճառով հյուսվածքների նվազագույն վնասմամբ մի մարդը ուժասպառ անող քրոնիկական ցավից տառապում է, իսկ ծանր վնասվածքներով մեկ ուրիշ պացիենտ հայտնում է շատ քիչ ցավելու մասին: Եթե մենք կարողանանք հայտնաբերել մոլեկուլյար և բջջային պրոցեսները, որոնք մարդկանց մոտ քրոնիկական ցավ են առաջացնում, այդ ժամանակ կկարողանանք մշակել և նշանակել դեղեր, որոնք ավելի ճշգրիտ կհամապատասխանեն առանձին պացիենտների ցավի գենետիկ և մոլեկուլյար պրոֆիլին»:

Նա հավելել է, որ «մի ամբողջ շարք գենոմներ համեմատելիս գոյություն ունի զգալի համահարաբերակցություն մկան և մարդու ԴՆԹ-ում ծածկագրված ժառանգական տեղեկատվության միջև: Սա նշանակում է, որ մարդու մոտ ցավի գենոմի հետազոտության համար կենդանիների մոդելների օգտագործումը չափազանց արժեքավոր է»:

med.news.am