Խմելու ջրի մասին 5 պնդում. որոնք են ճիշտ և որոնք՝ սխալ
Advertisement 1000 x 90

Խմելու ջրի մասին 5 պնդում. որոնք են ճիշտ և որոնք՝ սխալ

Ջրի օգտակարության մասին բոլորը գիտեն: Սակայն ժամանակ առ ժամանակ դրա վրաբերյալ առասպելներ են տարածվում: Փորձենք հասկանալ, թե որ պնդումներն են ճիշտ, որոնք՝ ոչ:

1. Չի կարելի ուտելու ընթացքում ջուր խմել

Իրականում. միանգամայն անվտանգ է ջուր խմել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ դրա ընթացքում, սակայն ցանկալի է 150-200 մլ (մոտավորապես 1 բաժակ): Սրանից ավել խորհուրդ չի տրվում, ինչպես նաեւ՝ ուտելուց անմիջապես հետո: Անհրաժեշտ է տրվում սպասել գոնե 20 րոպե:

2. Եթե ուտելուց կես ժամ առաջ ջուր խմենք, ավելի քիչ կուտենք

Իրականում. երբ ջուրը հասնում է ստամոքս, դրան արձագանքում են ստամոքսի մեծ ռեցեպտորները, եւ զգացողություն է առաջանում, թե մարդն արդեն կերել է, իսկ քաղցի զգացողությունը բթանում է: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել սննդի ընտրությունն ու քանակը:

3. Առավոտյան պետք է մեկ բաժակ ջուր խմել, որպեսզի ստամոքսն սկսկի աշխատել

Իրականում. այո, առավոտյան մեկ բաժակ ջուրն օգնում է արագացնել նյութափոխանակությունը:

Ի դեպ, ավելի լավ է նախապատվությունը տալ գոլ ջրին:

4. Մեր քաշի ամեն կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է 30 մլ ջուր խմել

Իրականում. սա մոտավոր հաշվարկ է, սակայն կարող են լինել բացառություններ: Եթե դրսում տապ է, ապա, ամենայն հավանականությամբ, օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք կունենա: Այն, թե օրական որքան ջուր է անհրաժեշտ մեր օրգանիզմին, ամենաճշգրիտը ցույց է տալիս բիոիմպեդանսոմետրիան:

Եթե նման հետազոտության հնարավորություն չկա, ապա պետք է ուշադրություն դարձնել օրգանիզմի ահազանգերին: Դրանք են՝ այտուցվածություն, հատկապես՝ երեկոյան, ոտքերի հատվածում, գլխացավեր, հոգնածություն, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում, փորկապություն եւ այլն:

5. Սուրճից հետո պետք է ջուր խմել

Իրականում. ջուրն օգնում է նվազեցել կոֆեինի կոնցետրացիան: Խորհուրդ է տրվում նաեւ սուրճը վայելելու ընթացքում մի քանի կում ջուր խմել, հատկապես, եթե սուրճը շատ թունդ է:

doctors.am