Կառավարման «արվեստում» կան պլանավորման 3 փուլեր․
1․ Կարճաժամկետ՝ 1 տարի
2․ Միջնաժամկետ՝ մինչև 3 տարի
3․ Երկարաժամկետ՝ մինչև 5 տարի։
Ցանկացած տեսակի բիզնես, կամ հանրային, կամ պետական պլանավորում կառուցվում է հենց այս սկզբունքով։ Ընդ որում՝ այս երեք փուլերից միայն կարճաժամկետում են սահմանվում շատ կոնկրետ թվային ու շոշափելի արդյունքներ։ Միջնաժամկետ, ու առավել ևս երկարաժամկետ նպատակներն ու պլանները ենթակա են մշտական փոփոխման՝ կախված կարճաժամկետ պլանների իրագործման տեմպերից։
Ելնելով ամեն տարի կարճաժամկետ նպատակների պլանավորման անհրաժեշտությունից՝ բնականաբար վերաձևակերպվում են նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակները։
Ասածս ի՞նչ է։ Երբ կառավարությանդ մեկ տարվա ծրագիրը և մեկ տարվա պետական բյուջեն կենացների ժողովածու են, ապա 31 տարի հետոյի մասին խոսելն ու նպատակներ սահմանելը պարզապես դատարկաբանություն է։
2050-ի մասին կխոսենք 2045-ին, կամ, լավագույն դեպքում, 2040-ին։ Հիմա խոսեք 2025-ի մասին, 2025-ի նպատակները սահմանեք։
Ինչու՞ չի կարելի էժան պոպուլիզմը փոխարինել ռեալ խոսակցություններով, հասկանալի նպատակներով ու, որ ամենա կարևորն է, այդ նպատակներին հասնելու մասին ռեալ պատկերացումներով։
Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: