Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում սահմանված շուրջօրյա հսկողության տակ է
Advertisement 1000 x 90

Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում սահմանված շուրջօրյա հսկողության տակ է

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին, որը ծանր վիճակում գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, վերցրել են հիվանդանոցի հսկողության տակ։ Այս մասին հայտնում է Baza Telegram-ալիքը։

«Նրա հիվանդության լուրից բարձրացված աղմուկի պատճառով դերասանուհին լրագրողների ուշադրության կենտրոնում է գտնվում», – ասվում է հայտարարության մեջ։ Մոսկվայի մասնավոր կլինիկայի տարածք մի քանի անգամ փորձել են նկարահանող խումբ ներխուժել։

Հիվանդանոցում սահմանված է շուրջօրյա հսկողություն․ հարկում, ինչպես նաեւ հիվանդասենյակի մոտ, որտեղ պառկած է Անաստասիան։

Ինչպես հայտնում է Baza-ն, Անաստասիան գիտակցության է եկել եւ ինքնուրույն շնչում է, չնայած նրա կրիտիկական վիճակի մասին լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

style.news.am