«Այս օրերին միայն ամենաալարկոտը կարծիք չի հայտնում բանկային գործի մասին». Արա Գալոյան
Advertisement 1000 x 90

«Այս օրերին միայն ամենաալարկոտը կարծիք չի հայտնում բանկային գործի մասին». Արա Գալոյան

Այս օրերին միայն ամենաալարկոտը կարծիք չի հայտնում բանկային գործի մասին։ Ես ամենաալարկոտը չեմ։ Այդ ոլորտում մի փոքր փորձ ունեմ։ Նույնիսկ։ Աղքատությունը առաքինություն համարող բոլշևիկները շատ արագ հասկացան, որ առանց բանկային համակարգի տնտեսվարել հնարավոր չէ։ Նրանք ընկալեցին նաև բնակչության բանկային ավանդների անհրաժեշտությունը՝ «Պահեք փողը խնայբանկերում» խորհրդային հազվագյուտ գովազդը շատերը կհիշեն։ 1961թ․ դրամական ռեֆորմի ընթացքում խորհրդային պետությունը մեկ 0 «կրճատեց» դրամանիշերի վրայից։ Բնակչության կանխիկ 10 ռուբլին փոխանակվեց մեկ ռուբլով։ Իսկ բանկային ավանդների մինչև 3000 ռուբլի ավանդը չկրճատվեց։ Եթե քաղաքացին ուներ 3100 ռուբլի ավանդ նրա հաշվին 3000 ռուբլին մնաց առանց կրճատման, մեկ զրո կրճատվեց միայն 3000 գերազանցող գումարից՝ այսինքն այս օրինակի դեպքում մնաց 3010 ռուբլի։ Հետո ԽՍՀՄ-ում հայտնվեցին անանուն ավանդներ, որ Խնայբանկը ներգրավում էր տարեկան 3 % եկամտաբերությամբ։ Բանկն ավանդը վերադարձնում էր խնայգրքուկը ներկայացնողին առանց անձը հաստատող փաստաթուղթ պահանջելու։
Այլ կերպ ասած կոմունիստներին բանկային համակարգի դերը հասկանալու համար մոտ 45-ից 55 տարի պահանջվեց։ Բայց արդեն ուշ էր։

Արա Գալոյանի հրապարակումներից



Նման նյութեր