«Վա՜յ, Հռիփսիկ ջան, բա էրեխեքն ինչի՞ չեկան։ Գային ուրախանային էլի…» ու էդ նույն պահին մտածում ա. «արա՜, այ անասուն, բա որ մի հոգով էիր գալու, եզ, խի՞ ինձ քցիր 4 հոգու ծախսի տակ»
Advertisement 1000 x 90

«Վա՜յ, Հռիփսիկ ջան, բա էրեխեքն ինչի՞ չեկան։ Գային ուրախանային էլի…» ու էդ նույն պահին մտածում ա. «արա՜, այ անասուն, բա որ մի հոգով էիր գալու, եզ, խի՞ ինձ քցիր 4 հոգու ծախսի տակ»

Հայկական հարսանիքների մասին երեկվա գրածս ոչ միայն չափազանցություն չէր, այլ նույնիսկ շատ մեղմ էր նկարագրում այն գարշելի բանը, որը կատարվում է հանուն «երկու սիրող սրտերի»։ Ու որ ասում են. «Նարեկը չափազանցնում ա, Նարեկը գույները խտացնում ա»` իրականում ճիշտ հակառակը` ես դեռ գույները ջրով բացած եմ գրում։

Ես դեռ չեմ գրել, թե ինչ ոռնոց-երաժշություն ա հնչում էդ հարսանիքների ժամանակ։ Ես դեռ չեմ գրել թե ինչ սրտխառնոց առաջացնող կենացներ են ասում, թե ինչ ռաբիզ ֆոտոսեսիաներ են անում եկեղեցիների ֆոնին – հարս ու փեսին էնքան տարբեր դիրքերով են կանգնացնում ու պառկացնում իրար վրա, որ չգիտեմ ով ոնց` բայց անձամբ ինձ մոտ լրիվ այլ ասոցիցիաներ են առաջանում։ Եկեղեցիների մոտ ես բազմիցս էդ ողբալի ֆոտոսեսիաների ականատեսն եմ եղել։ Մի անգամ իմ աչքի առաջ Օհանավանքում հարսը քիչ մնաց ընգներ ձորը, որովհետև լուսանկարիչի խելքին փչել էր ձորի բերանին կանգնեցնել, որ քամին հարսի քողը բարձրացնի վերև – ռոմանտիկ նկար լինի։ Հարսը` նիհար աղջիկ, քամին էլ` ուժեղ` հարսի քողը հարսախառը քշեց դեպի ձորը։ Ու դա կոչվում ա գեղեցկությու՞ն։

Ես դեռ չեմ գրել, թե ինչ Հայոց Հարց ա դառել հարսանիքներին կանանց շորի ընտրությունը։ Վախտին որ ֆեյսբուք չկար, դեռ լավ էր։ Հիմա ասում են. «էն շորս որ Վաղարշակի բաջանաղի տղու հարսանիքին հագա, քցել եմ ֆեյսբուք, սաղ տեսել են, հեսա մեր կուրսի Թորգոմը աղջկան նշանում ա, պտի թազա շոր առնեմ»։ Հիշեք ասածս, Ղարաբաղի հարցը վաղ թե ուշ լուծվելու ա, բայց հարսանիքներում կանանց շորի խնդիրը ընդմիշտ մնալու ա ակտուալ։ Նույնը վերաբավերում ա նաև շպարին – իմ տան ռեմոնտի ժամանակ ավելի քիչ գիպսային մածուկ եմ օգտագործել, քան միջին չափի հայկական հարսանիքի կանանց օգտագործած դեմքի կրեմի ընդհանուր քանակն ա։ Բա եղունգները՜։ Բա հարսի պարըը… ո՞ր մեկը ասես։

Ես դեռ չեմ գրել, թե ոնց են հյուրերի ցուցակ կազմում. «Բա Մարուշենց չհրավիրե՞նք։- Տո լավ է Մարուշենք ով են, որ հրավիրենք։ – Չէ, մի ասա, բա որ նեղանան։ – Ախր եթե իմանամ 2 հոգով կգան, թո գան, բայց դրանց շատ չկա, 4 հոգով գալու են, սկի մի հոգու փող չեն տալու», այ էս տեսակ խոսակցություններ են համատարած… Հարսանիքից հետո «նվեր» տված փողերը հաշվում են ու ջոկում են որ վերցրած վարկի կեսն էլ չի փակվում… ու «Երկու զույգ ծաղիկների» համատեղ կյանքը սկսվում է վարկի տակ։ Ու մի 3-4 տարի էդ ընտանիքում սեքսի 90 տոկոսը «կարգին հաղորդման» էն անեկդոտի նման ա – ոչ թե ամուսինը` կնոջը, այլ բանկը` երկուսին իրար հետ։

Հետո ասում են` տուն չունենք, փող չունենք, որ երկրորդ երեխան ունենանք։ Չէ, դուք ո՛չ թե փող չունեք, այլ խե՛լք։ Եթե խելք ունենայիք` ձեր կոպեկ-կոպեկ հավաքած փողը կուղղեիք ոչ թե գազանանոց հիշացնող ռաբիզ հարսանիքին, այլ ընտանիքի հոգսերը հոգալուն։

Ես դեռ չեմ գրել, թե ոնց են հրավիրում. «Հռիփսիկ ջան, քանի՞ հոգով եք գալու։ ինչքա՞ն ԳՐԵՆՔ»։ Ու գրում են` Հռիփսիկ – 4 հոգի։ Վերջում չորսից մենակ Հռիփսիկն ա գալիս ու երեք հոգու տեղ սեղանի վրա մնում ա դատարկ։ Ու երբ տենում ա, որ մի հոգով ա էկել, կեղծ ժպիտով ասում ա. «Վա՜յ, Հռիփսիկ ջան, բա էրեխեքն ինչի՞ չեկան։ Գային ուրախանային էլի…» ու էդ նույն պահին մտածում ա. «արաաաա այ անասուււււււն, բա որ մի հոգով էիր գալու, եզ, խի՞ ինձ քցիր 4 հոգու ծախսի տակ»։ Որովհետև Հռիփսիկը 4 հոգու փող հո չի՞ տալու։ չէէէ, մի հոգով եկել ա, մի հոգու փող ա «նվեր» տալիս։ Դա անցնում ա, մի երկու ամիս հետո արդեն Հռիփսիկն ա տղուն պսակում ու սկսվում ա կինոյի հաջորդ սերիան` լրիվ նույն սցենարով…

Ու ես, որ կյանքումս հարսանիք գնացած չլինելով հանդերձ սենց հազար բանի մասին եմ լսել, պատկերացնում ե՞ք ուրեմն ինչ համատարած գժանոցում ենք մենք ապրում։ Դրա համար եմ ասում` ինձ համար դժվար ա գտնել ավելի զզվելի բան, քան հայկական հարսանիքները։

Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: