Կնոջ արյունը կապույտ գույն է ստացել ցավազրկող ընդունելուց հետո
Advertisement 1000 x 90

Կնոջ արյունը կապույտ գույն է ստացել ցավազրկող ընդունելուց հետո

Ռոդ Այլենդի 25-ամյա բնակչուհու արյունը կապույտ գույն է ստացել ատամնացավի դեմ դեղ ընդունելուց հետո:

Կինը բժիշկներին ասել է, որ օգտագործել է ատամնացավի դեմ տեղային ցավազրկող: Հաջորդ առավոտյան արթնանալով նա իրեն վատ է զգացել և դիմել է անհետաձգելի օգնության բաժանմունք: Կնոջ մաշկը և եղունգները կապտել էին: Բժիշկներն այս վիճակն անվանում են ցիանոտիկ՝ բժշկական տերմին, որը նշանակում է, որ մաշկն ու եղունգները երկնագույն են դառնում: Սա այն բանի հատկանշական օրինակն է, որ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում:

Անալիզները ցույց են տվել, որ նրա արյան մեջ թթվածինը նորմայից ցածր էր՝ 88 տոկոս էր (ինչը մոտ է 100 տոկոսին), չնայած ավելի բարձր էր, քան բժիշկներն էին սպասում՝ հաշվի առնելով նրա արտաքին տեսքը:

Նրա արյունը ձեռք էր բերել նաև մուգ կապույտ երանգ: Բժիշկները պարզել են, որ կնոջ մոտ առկա է մետհեմոգլոբինեմիա: Ախտորոշումը բժիշկներին դրդել է կնոջ արյան մեջ թթվածինն ավելի ճշգրիտ չափելուն, ինչը ցույց է տվել, որ այն իրականում շատ ավելի ցածր էր՝ 67 տոկոս էր: Այս մակարդակում կարող է տեղի ունենալ հյուսվածքների վնասվածք:

Մետհեմոգլոբինեմիան առաջանում է, երբ մարդու արյան մեջ երկաթը ձևը փոխում է, ինչի հետևանքով այլևս չի կարողանում կապվել թթվածնին և այն օրգանիզմով տեղափոխել: Սա նշանակում է, որ եթե մարդն անգամ շնչառական խնդիրներ չունի, միևնույն է՝ սկսում է շնչահեղձ լինել:

Կինն օգտագործել է առանց դեղատոմսի վաճառվող դեղ, որը պարունակել է բենզոկաին: Նա բժշկին հավաստիացրել է, թե ամբողջ սրվակը չի գործածել, բայց ակնհայտ էր, որ այդպես չէ:

Մետհեմոգլոբինեմիան դեղերի միջոցով հեշտ է բուժվում, որոնք կոչվում են մեթիլենային կապույտ: Կնոջը կատարել են դեղամիջոցի ներերակային ներարկում, և մի քանի րոպե անց նա իրեն լավ է զգացել: Այդուհանդերձ, նրան տվել են երկրորդ դեղաչափը և հսկելու համար գիշերը պահել հիվանդանոցում, իսկ հաջորդ առավոտյան տուն են ուղարկել՝ ատամնաբույժին այցելելու ուղեգրով:

Չնայած կինն այս դեպքում շատ բենզոկաին էր գործածել, հետազոտողները մինչև հիմա ստույգ չգիտեն, թե ինչու են որոշակի ցավազրկողները նման արդյունք ունենում (բեզոկաինը միակ դեղամիջոցը չէ, որ առաջացնում է մետհեմոգլոբինեմիա): Այն կարող է առաջանալ ցածր կամ բարձր դեղաչափերի դեպքում, նույնիսկ եթե մարդը նախկինում այդ դեղամիջոցներն ընդունել է և որևէ ռեակցիա չի առաջացել:

news.am



Նման նյութեր