Բիլ Գեյթսը թվարկել է 2024 թվականի լավագույն գրքերը
Advertisement 1000 x 90

Բիլ Գեյթսը թվարկել է 2024 թվականի լավագույն գրքերը

Microsoft տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն ստեղծված ավանդության համաձայն պատմել է, թե անցած տարում ինչ է ամենաշատը կարդացել և ինչ գրքերի վրա արժե ուշադրություն դարձնել։

Ձեռնարկատիրոջ կարծիքով՝ արհեստական ​​բանականության մասին լավագույն գիրքը Մուստաֆա Սուլեյմանի «Գալիք ալիք»-ն (The Coming Wave) է՝ ժամանակակից աշխարհի վրա նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին, գրում է Naked Science-ը։

Գեյթսը բարձր է գնահատել Գրեդի Հիլհոուի «Մաքուր ճարտարագիտություն» (Engineering in Plain Sight) աշխատությունը, որն ընթերցողի աչքի առաջ բացահայտում է ժամանակակից ենթակառուցվածքի առեղծվածներն ու աշխատանքային սկզբունքները՝ բջջային աշտարակներից մինչև մալուխային արկղեր:

Գեյթսը միաժամանակ խորհուրդ է տվել կարդալ մարզիկ Ռոջեր Ֆեդերերի կենսագրությունը՝ Դորիս Հենկելի «Ֆեդերեր» (Federer) գիրք, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահագների նախագահներ Քենեդու և Ջոնսոնի խորհրդական Ռիչարդ Գուդվինի կյանքի պատմությունը՝ Դորիս Քիրնս Գուդվինի «Անավարտ սիրո պատմությունը» (An Unfinished Love Story) գիրքը:

Գեյթսը խորհուրդ է տվել, որ բոլոր նրանք, ովքեր աշխատում են երեխաների և դեռահասների հետ, կարդան Ջոնաթան Հայդտի «Անհանգիստ սերունդ» գիրքը (The Anxious Generation): Ըստ Գեյթսի՝ այդ գիրքը ստիպել է իրեն ըմբեռնել սեփական մանկությունը։