Գերմանական դատարան. զարթխումը «հիվանդություն» է
Advertisement 1000 x 90

Գերմանական դատարան. զարթխումը «հիվանդություն» է

Գերմանական դատարանը որոշել է, որ զարթխումը «հիվանդություն» է։ Հայցվորները պնդել են, որ զարթխումի դեմ միջոցներ առաջարկող ընկերությունը անօրինական պահանջներ է ներկայացրել  առողջության հանդեպ, տեղեկացնում է Medical Press-ը։

«Սննդամթերքի մասին տեղեկատվությունը չի կարող որևէ հատկություն վերագրել մարդու հիվանդության կանխման, բուժման համար կամ այդպիսի հատկության տպավորություն ստեղծել»,- ասում է մարզային դատարանի սթափ որոշումը։

«Հիվանդություն ասելով պետք է հասկանալ անգամ օրգանիզմի նորմալ վիճակի կամ նորմալ կենսագործունեության փոքր կամ ժամանակավոր խախտումները», ներառյալ հոգնածությունը, սրտխառնոցը և գլխացավերը, որոնք, ընկերության պնդմամբ, իր արտադրանքը կթեթևացնի։

Դատարանը նշել է, որ կա նաև բժշկական այսպիսի եզր զարթխումի համար՝ «veisalgia».

med.news.am