Տղամարդիկ, որոնք քայլելիս կարճ քայլեր են անում, 40 տոկոսով ավելի հաճախ են բախվում էրեկտալ դիսֆունկցիայի հետ։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of Sexual Medicine-ում։
Ճապոնացի գիտնականներն այդ հետազոտության ընթացքում ուսումնասիրել են քայլվածքի և էրեկտալ դիսֆունկցիայի միջև կապը 324 տղամարդու մոտ։ Նրանց կարծիքով՝ այդ կապը պայմանավորված է կոնքի թույլ մկաններով. այդ մկանները գործի են դրվում ոտքերի շարժման ժամանակ և նպաստում են էրեկցիային՝ վերահսկելով արյան շրջանառությունը։
Գիտնականները կարծում են, որ այդ մկանների մարզումը կարող է օգնել տղամարդկանց լուծել էրեկցիայի հետ կապված շատ խնդիրներ։
«Մկանային ուժը, ինչպես նաև կոնքի և ոտքերի ճկունությունը էրեկտալ դիսֆունկցիայի կարևոր գործոններ են»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Սինգո Հաթակեյաման Հիրոսակիի համալսարանի բժշկական ֆակուլտետից։
Իր հերթին, բրիտանացի ուրոլոգ Ռաջա Փերսադը նշել է, որ քայլի երկարությունը կարող է կապված լինել ֆիզիկական ուժի և լիբիդոյի, հետևաբար՝ տեստոստերոնի հետ, որը կառավարում է սեռական գործառույթը։ Երկար քայլը կարող է կապված լինել արյունատար անոթների ավելի լավ գործառնության, ինչպես նաև սեփական սեռական գրավչության մեջ ավելի մեծ վստահության հետ։