ՀՀ Վերաքննիչ դատարանը առանց բողոքարկման իրավունքի մերժեց ՀՀ Պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի, «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի միջև դատական գործը կասեցնելու մասին միջնորդությունը: Սա այս գործով ՀՀ դատարաններում Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի օգտին կայացված երկրորդ վճիռն է, հերթական հաղթանակը արդարության հաստատման մեծ ճակատամարտում:
–
Հիշեցնեմ. 2015թ-ին կինոկենտրոնը 13-11-2015, N329 պաշտոնական նամակով տեղեկացնում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությանը, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը քննարկել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի Հայտը և որոշում է կայացրել մասնակցել կինոնախագծի ֆինանսավորմանը ընդհանուր բյուջեի 30%-ի չափով: 2016թ-ին կինոկենտրոնը Պարալլելսին է առաջարկում իր իրավաբանական բաժնի կողմից կազմված երեք Պայմանագիր, որոնցից առաջինում նշվում է 3 տարվա համար 88մլն դրամ աջակցության մասին, երկրորդում՝ 2 տարվա համար 23 մլն դրամ աջակցության մասին, երրորդում՝ 1 տարվա համար 8 մլն դրամ աջակցության մասին: Ֆիլմն ընդգրկվում է անցողիկ ֆիլմերի ցանկում, ֆինանսավորումը բաշխվում է ըստ տարիների: Կինոկենտրոնը կատարում է 2016թ-ի իր պարտավորությունը, փոխանցելով 8մլն դրամ, ապա կատարում է երկորդ տարվա պարտավորությունը՝ փոխանցելով 15մլն դրամ, որից Մշակույթի նախարար Ամիրյանի հրահանգով ետ է վերցնում 5 մլն դրամ՝ պետական այլ հրատապ ծախսերի համար՝ վերադարձի պայմանով, սակայն այդ գումարը ֆիլմին չի վերադարձվում: Գումարի վերադարձի պահանջից հետո, Ամիրյանի կողմից կինոկենտրոնի տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվում Շ. Միրզախանյանը, ում հրահանգվում է հանել «Տատիկիս վարսերը» ֆիլմը անցումային ֆիլմերի ցանկից և վիժեցնել ֆիլմի հետագա ֆինանսավորումը: Ինչը և արվում է Միրզախանյանի կողմից՝ ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Ղարիբյանի ղեկավարած հանձնաժողովի ձեռքով:
Այս դատական գործընթացը հոյակապ շրջադարձերով կատարյալ դրամատիկ պատմություն է մեկ ֆիլմարտադրողի և կինոյի պետական կառավարման կոռումպացված համակարգի միջև պայքարի, մարդու և համակարգի բախման մասին, որ ամերիկյան կինոարտադրության ամենասիրելի թեմաներից է: Ազատ հասարակություններում համակարգի դեմ դուրս եկած մարդը բացառիկ հարգանքի ու սիրո է արժանանում, որովհետև հասարակության մյուս՝ կամքի, ուժի, ինքավստահության ոչ բավարար ռեսուրսնրով օժտված անդամները հենց նրա մեջ են տեսնում իրենց ազատ ու պաշտպանված լինելու երաշխիքը: Փակ, ստրկացած հասարակություններում, հակառակը, սեփական վախերի մեջ մոլորված մարդիկ ատում են նրան, ով այդ նույն վախերը իր մեջ հաղթահարել է:
–
Վերաքննիչ դատարանի այս վճիռը ինձ ստիպում է շրջադարձային մի հայտարարություն անել: 2 տարի շարունակ ՀՀ պատկան մարմիններից ազգային կինոկենտրոնի տնօպրենի ժամանակավոր պաշտոնակատարի հեռացումը պահանջելուց հետո, այսօր ես, շեշտելով, ար այդ պաշտունում հայտնված փինաչիի պաշտոնավարումը հակասում է կառավարության որոշմանը, այդուհանդերձ, կտրուկ փոխում եմ իմ դիրքորոշումը: Ես հորդորում եմ՝ ՉՓՈԽԵԼ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ և ՉԼՈՒԾԱՐԵԼ ԱՅԴ ԿԱՌՈՒՅՑԸ: Նրան հեռացնելը այդ պաշտոնից, ես կհամարեմ փախուստ, կոծկում, հովանավորչություն: Նա պիտի շարունակի պաշտոնավարել առնվազն մինչև «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ դատավարության ավարտը: Նա պիտի գա դատարան կինոկենտրոնի ղեկավարի կարգավիճակով ու պատասխան տա հայկական կինոյում երբևէ չգրանցված մի գործողության՝ ֆիլմի հաստատված ֆինանսավորումը արգելափակելու, ֆիլմ փակելու համար: Չի կարելի զրկել այս պատմությունը հոյակապ ֆինալից:
–
Կրկնակի անգամ հորդորում եմ լրագրողներին ուշադրության կենտրոնում պահել ուշագրավ այս դատավարության ողջ ընթացքը: Հերթական դատական նիստը կկայանա ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Հասցեն՝ քաղաք Երևան, Մովսես Խորենացի 162 ա։
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: