Թուրքիայում կարգելեն էլեկտրոնային սիգարետների վաճառքը. նախագիծը քննարկման փուլում է
Advertisement 1000 x 90

Թուրքիայում կարգելեն էլեկտրոնային սիգարետների վաճառքը. նախագիծը քննարկման փուլում է

Թուրքիայում ուզում են արգելել էլետրոնային սիգարետների վաճառքն և ներկրումը։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Նախարարի խոսքով` այժմ կառավարությունը մշակում է համապատասխան օրենսդրություն։

Դրանից հետո կառավարության նախաձեռնությունը կքննարկվի երկրի խորհրդարանում։

Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնը (CDC) հաղորդել է վեյփինգի սիրահարների շարքում թոքային և սուր շնչառական հիվանդությունների բռնկման մասին։ CDC–ը առաջարկել է սպառողներին «դիտարկել էլեկտրոնային սիգարետներից հրաժարվելու հնարավորությունը»։

Առողջապահության նախարարության աշխատակիցները նախազգուշացնում են, որ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անելը։

armeniasputnik.am