Անհավանական փաստ. լյարդի ալկոհոլային ախտահարումը հնարավոր է նաև առանց ալկոհոլի
Advertisement 1000 x 90

Անհավանական փաստ. լյարդի ալկոհոլային ախտահարումը հնարավոր է նաև առանց ալկոհոլի

Լյարդի ախտահարումը ալկոհոլի չարաշահման ամենահայտնի կողմնակի էֆեկտներից է։ Բայց երբեմն պարտադիր չէ ալկոհոլ օգտագործել նույն ախտահարմանը բախվելու համար։ Բանն այն է, որ որոշ աղիքային մանրէներ իրենք են արտադրում ալկոհոլ, որն իր հերթին կարող է լյարդին գրեթե նույն վնասը հասցնել, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։

Մեծահասակ մարդկանց մոտ մեկ քառորդը ողջ աշխարհում տառապում է լյարդի ոչալկոհոլային ճարպային հիվանդությունից՝ վիճակ, որի դեպքում օրգանում կուտակված ճարպը խանգարում է նրան նորմալ գործել։

Բայց հիվանդության անվանումը կարող է մոլորության մեջ գցել, որովհետև ալկոհոլը, եթե անկեղծ ասենք, այստեղ ևս կարող է զգալի դեր խաղալ։ Այլ բան է, որ մարդն ինքը դրա հետ ոչ մի կապ չունի։

Հետևելով լյարդի ոչալկոհոլային ճարպային հիվանդություն ունեցող պացիենտին՝ չինացի գիտնականները պարզել են, որ ամեն անգամ, երբ պացիենտը կերել է շաքարի պարունակությամբ ուտելիք, նրա օրգանիզմում տեղի են ունեցել նույն պրոցեսները, ինչ և ալկոհոլ օգտագործելիս։

Ավելի մանրակրկիտ թեստերը թույլ են տվել խոսել այն մասին, որ ալկոհոլն արտադրում են պացիենտի աղիքային մանրէները։ Եվ եթե օրգանիզմը չի կարողանում քայքայել ալկոհոլը, որը «թորում» են մանրէները, լյարդի ճարպային հիվանդությունը կարող է զարգանալ անգամ այն մարդու մոտ, որն առհասարակ չի խմում։

Ասենք՝ հետազոտողներին հաջողվել է պարզել նաև այն, թե որ շտամն է պատասխանատու տեղի ունեցողի համար՝ Klebsiella pneumonia-ն։ Թեև դրանք կան մեզանից յուրաքանչյուրի մարսողական համակարգում, մարդկանց մեծ մասի համար դրանց ակտիվությունը բավարար չէ՝ թունավորման ակնհայտ նշաններ առաջացնելու համար։

med.news.am