Արհեստական լույսի ներքո քնելը նպաստում է ճարպակալմանը
Advertisement 1000 x 90

Արհեստական լույսի ներքո քնելը նպաստում է ճարպակալմանը

Եթե դուք սովորություն ունեք ննջել միացված հեռուստացույցի ներքո, ապա լավ կանեք վերանայել այդ սովորությունը: Cleveland Clinic-ը գրում է, որ վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ արհեստական լույսերի ներքո քնելը կարող է վնասել ձեր առողջությունը:

Հետազոտությանը մասնկացել է 35-74 տարեկան 43,722 կին: Հաշվի են առնվել տարբեր լույսեր՝ հեռուստացույցի էկրանից մինչեւ պատուհանից ներս մտնող լույսերը:

Գիտնականներին, մասնավորապես, հաջողվել է տեսնել կապ՝ ճարպակալման եւ գիշերը արհեստական լույսի ներքո քնելու միջեւ: 

Քնելուց առաջ ցանկալի չէ ժամանակ անցկացնել համակարգչով կամ սմարթֆոնով, իսկ այժմ նաեւ՝ հեռուստացույց դիտել: Առողջ եւ որակյալ քնի համար հարկավոր է իդեալական մթություն ապահովել սենյակում:

Հետազոտության համաձայն՝ արհեստական լույսն ազդում է մարդու ցիրկադային ռիթմի վրա, ինչի արդյունքում խախտվում է նյութափոխանակությունը, ինչն էլ բերում է գիրացման:

Մասնագետները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են գիշերային քնի կարեւորության մասին: Մարդու օրգանիզմը լիակատար հանգստանում եւ վերականգնում է իր ուժերը միայն գիշերային ժամերին, հետեւաբար՝ պետք չէ կարծել, թե եթե գիշերը չհաջողվեց քնել, քնի պակասը կարելի է կոնպենսացնել առավոտյան:

doctors.am