Գաղտնիք չէ, որ նիհարելու համար, բացի առողջ եւ բալանսավորված սննդակարգից, կարեւոր է նաեւ ֆիզիկական ակտիվությունը, բայց արդյոք կարեւո՞ր է, թե օրվա որ ժամին եք զբաղվում սպորտով կամ, այլ կերպ ասած, արդյոք ձեր պարապմունքի ժամը կարո՞ղ է ազդել նիհարելու գործընթացի վրա…
Շատ մարզիչներ խորհուրդ են տալիս մարզվել առավոտյան, մյուսները՝ երեկոյան, սակայն ինչպես ցույց է տալիս նոր հետազոտությունը, իրականում կարեւոր է, որպեսզի վարժություններն արվեն ամեն օր միեւնույն ժամին:
Կարեւոր չէ, թե դուք երբ եք մարզվում՝ առավոտյան, ցերեկը, թե երեկոյան, կարեւոր է, որպեսզի անեք դա ամեն օր եւ միշտ նույն ժամին, կարծում են հետազոտության հեղինակները:
Նրանք ուսումնասիրել են նիհարելու համար մարզասրահ հաճախող մարդկանց, եւ պարզվել է, որ քաշի կորուստ է գրանցվել նրանց մոտ, ովքեր շաբաթը չորս կամ ավելի անգամ ինտենսիվ պարապմունքներ են ունեցել: Բացի այդ, հետազոտողներն արձանագրել են, որ դրական արդյունք գրանցած մարդիկ միշտ մարզվել են միեւնույն ժամին: