Փաթեթավորված պատրաստի սնունդը կարող է քաղցկեղի եւ այլ հիվանդությունների զարգացման հանգեցնել
Advertisement 1000 x 90

Փաթեթավորված պատրաստի սնունդը կարող է քաղցկեղի եւ այլ հիվանդությունների զարգացման հանգեցնել

Փաթեթավորված պատրաստի սնունդը և ֆասթֆուդերը կարող են քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման հանգեցնել, քանի որ դրանցում առկա է պերֆտորոկտանսուլֆոնային թթու (PFAS)՝ զգուշացնում են ԱՄՆ-ի Silent Spring Institute կազմակերպության մասնագետները:

Նրանց խոսքով՝ օգտակար և անվտանգ է տնային պայմաններում պատրաստվող սնունդը:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին 10 106 մարդ է մասնակցել: Կամավորները պատմել են, թե ինչ են կերել վերջին 24 ժամվա, 7 օրվա, 30 օրվա և 12 ամսվա ընթացքում: Նրանք նաև արյան նմուշ են հանձնել PFAS-ի հետ կապված տարբեր նյութերի հայտնաբերման համար:

Պարզվել է, որ նրանց օրգանիզմում, ովքեր պատրաստել են տանը, այդ թթվի պարունակությունն ավելի քիչ է եղել: Ընդ որում, մթերքների 90%-ը նրանք գնել են սովորական խանութներում: Եվ, հակառակը, նրանց օրգանիզմում, ովքեր ֆասթֆուդ են օգտագործել կամ հաճախ ռեստորաններում սնվել, տվյալ վնասակար քիմիական նյութերի քանակը մեծ է եղել: Դա նշանակում է, որ արագ պատրաստման սնունդը աղտոտվում է փաթեթավորման վրա առկա նյութերով:

Հայտնի է նաև, որ PFAS-ն առաջացնում է քաղցկեղ, վահանաձև գեղձի հիվանդություններ, իմունիտետի ճնշում, ծնելիության ցածր քաշ և անպտղություն: Մեծ քանակությամբ նման նյութեր են պարունակվում միկրոալիքային վառարանում պատրաստվող պոպկորնի փաթեթներում:

med.news.am