Մազաթափության և ճաղատանալու պատճառ կարող է լինել… օդի աղտոտվածությունը, պարզել են գիտնականները։ Օդի աղտոտվածությունը, ինչպես պարզվել է, կապված է մազերի աճի համար կարևոր սպիտակուցների մակարդակի նվազման հետ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, եթե դուք ապրում եք ոչ էկոլոգիական շրջանում, ցանկալի է ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցում։
Ամուր մասնիկները, որոնք օդում հայտնվում են ավտոմեքենաների, արդյունաբերական սարքերի և ջեռուցման համակարգերի արտանետումներից, մինչ այժմ արդեն կապել են լուրջ խնդիրների հետ, ներառյալ ասթման, սրտի և թոքերի հիվանդությունները։
Իսկ հիմա Կորեայի Հանրապետության Ապագայի գիտահետազոտական կենտրոնն ուսումնասիրել է մասնիկների ազդեցությունը մաշկի ներծծիչների բջիջների վրա։ Այդ բջիջները գտնվում են մազի ֆոլիկուլների հիմքում։ Մաշկի բջիջների հետ միասին դրանք վերահսկում են մազի ցողունի ձևավորումը, պատասխանատու են մազերի աճի և դրանց պահպանման համար։ Այս բջիջներին աշխատելու համար հարկավոր են որոշակի սպիտակուցներ։ Փորձի շրջանակում բջիջները ենթարկվել են 10 միկրոմետր և ավելի փոքր տրամագծով ամուր մասնիկների տարբեր խտության ազդեցությանը (PM10)։
Մեկ օր անց գիտնականները գրանցել են բջիջներում բետա-կատենինի (սպիտակուց, որը խթանում է մազերի աճը) մակարդակի նվազում։ Խնդիրներ են նկատվել նաև այլ կարևոր սպիտակուցների՝ D1 ցիկլինի, E ցիկլինի և CDK2-ի պարագայում։ Կարևոր է իմանալ, որ կործանարար փոփոխությունները տեղի են ունեցել անգամ ցածր խտությամբ աղտոտված մասնիկների հետ շփվելիս։