Համացանցում ակտիվորեն քննարկում են դերասանուհի Ռավշանա Կուրկովայի նոր ընտրյալին։ Ըստ որոշ տվյալների՝ ռուսական կինոյի աստղը սիրավեպ է սկսվել բռնցքամարտի ակումբներից մեկի հայ համասեփականատեր Սերգեյ Ամարյանի հետ, գրում է Starhit-ը։
Մարզիկը ջերմ լուսանկար է հրապարակել ընկերուhու հետ։ Զույգը լուսանկարվել է հարմարավետ միջավայրում՝ բազմոցին նստած։ Նրանք պատկերված են casual ոճի հագուստով։
Սերգեյի հետեւորդները նրա ընկերուհուն հաճոյախոսություններ են շռայլել։ «Շատ գեղեցիկ եք», «Չգիտեմ՝ ձեզանից ով է ավելի լավը… Եղբայր, ներիր, բայց այս լայքն ուղղված է Ռավշանային», «Բախտդ բերել է», «Ինչպիսի գեղեցկուհի է կողքիդ»,- գրել են օգտատերերը։
Կուրկովան չի սիրում կիսվել անձնական կյանքի մանրամասներով։ Սակայն ժամանակ առ ժամանակ ազդեցիկ դերասանուհուն սիրավեպեր են վերագրում հայտնի տղամարդկանց հետ։ Մի քանի ամիս առաջ մամուլում ակտիվորեն քննարկվում էր նրա կապը Վլադիմիր Բիտոկովի հետ։ Ռեժիսորին ու դերասանուհուն միասին նկատել էին «Կինոտավրոս»-ի երեկույթներից մեկի ընթացքում։ Ավելի ուշ նա հերքել է ենթադրյալ հարաբերությունների մասին տեղեկատվությունը՝ առած մեջբերելով։ «Խուլը լսում էր, թե ինչպես էր համրը պատմում՝ ինչպես էր կաղն արագ-արագ վազում»,- գրել էր Ռաշանան։
Դերասանուհին երկու անգամ փորձել է ընտանեկան հարաբերություններ կառուցել։ Աստղի առաջին ամուսինը Սեմյոն Կուրկովն էր, որի ազգանունը նա շարունակում է կրել ամուսնալուծությունից հետո։ Կոլեգա Արտյոմ Տկաչենկոյի հետ երկրորդ ամուսնությունը տեւել է չորս տարի։