Յուրահատուկ և անհետացող արհեստները Հայաստանում. armgeo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Յուրահատուկ և անհետացող արհեստները Հայաստանում. armgeo.am

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»

Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն:

Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:

Երևանի միակ և ամենահին գդակագործը

Արդեն մոտ 65 տարի է Ժիրայր Չիթչյանը կամ վարպետ Ժիրայրը նույն արհեստանոցում գլխարկներ է կարում տղամարդկանց համար: Երևանի տղամարդկանց կեսից ավելիի գլխարկները վարպետ Ժիրայրի ձեռքով են պատրաստվել: Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում: Վարպետ Ժիրայրի համար գլխարկ կարելը ո՛չ բարդություն ունի, ո՛չ էլ նրբություն, իր առօրյան է՝ հաճախորդն ընտրում է, ինքն էլ մի քանի ժամվա մեջ պատրաստի գլխարկը հանձնում է տիրոջը: Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ վարպետ Ժիրայրն է Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետը:

Հմայիլ- թալիսման՝ Դաղդղան

Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը:

Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է զերծ մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:

Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:

Ամբողջությամբ՝ armgeo.am



Նման նյութեր