Աշխարհում այսօր քաղցկեղի ամենատարածված տեսակը մաշկի ոչ մելանոմային քաղցկեղն է, ինչպես ցույց է տվել JAMA Oncology ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Global Burden of Disease Cancer Collaboration միջազգային գիտական նախագծի (որի մեջ մտել են 195 երկրների գիտնականներ) փորձագետների տվյալներով՝ քաղցկեղով հիվանդացությունը վերջին 10 տարիներին ավելացել է 33 տոկոսով ամբողջ աշխարհում։ 2007-2017 թվականներին գրանցվել է քաղցկեղի 24,5 մլն նոր դեպք՝ մեկ երրորդով ավելի, քան նախորդ տասնամյակում։
Համաձայն հետազոտողների տվյալների՝ աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակներն են.
- մաշկի ոչ մելանոմային քաղցկեղը,
- բրոնխների քաղցկեղը,
- շնչափողի քաղցկեղը,
- թոքերի քաղցկեղը,
- հաստ եւ բարակ աղիների քաղցկեղը,
- կաթնագեղձի քաղցկեղը,
- շագանակագեղձի քաղցկեղը։
Մասնագետները պարզել են նաեւ օնկոլոգիական հիվանդությունների ամենամահացու տեսակները. պարզվել է, որ ամենից շատ կյանք խլում է բրոնխների, շնչափողի ու թոքերի, աղիների եւ ստամոքսի քաղցկեղը։
Հետաքրքիր է, որ քաղցկեղի առաջին երեք տեսակներն ուղղակիորեն կապված են ծխելու հետ, եւ շատ մասնագետներ համոզված են, որ եթե ծխողների թիվն աշխարհում նվազի, դա կհանգեցնի քաղցկեղով հիվանդացության եւ դրանից մահացության կրճատման։