Sotheby’s աճուրդի տանը «The Macallan» վիսկիի շիշը վաճառվել է ռեկորդային 1,5 մլն ֆունտ ստեռլինգով: 1926 թվականի արտադրության The Macallan վիսկին վիսկիի աշխարհում համարվում է «սուրբ գրաալ»: Աշխարհում այդ վիսկիից կա ընդամենը 40 շիշ:
Այդ շիշը շոտլանդական վիսկիի հավաքածուի մի մասն էր, հավաքածուն աճուրդում արժեքավոր է համարվում եւ կվաճառվի գրեթե 4 մլն ֆունտ ստեռլինգով, հաղորդում է PA-ը:
Ultimate Whiskey Collection-ը կազմված է 394 լոտերից, 467 շշերից եւ 9 տակառներից:
Մեկ շշի համար նախորդ ռեկորդը կազմել է 1,2 մլն ֆունտ ստեռլինգ, որը սահմանել է 1926 թվականի արտադրության The Macallan-ի 60 տարվա հնության մեկ այլ շիշ: