Վելեժևայի ամուսինը պարզաբանել է` ինչու է դերասանուհին ինքնաթիռում կռիվ արել. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վելեժևայի ամուսինը պարզաբանել է` ինչու է դերասանուհին ինքնաթիռում կռիվ արել. armeniasputnik.am

Մոսկվա-Թել Ավիվ չվերթի ժամանակ ինքնաթիռում տհաճ իրավիճակում հայտնված դերասանուհի Լիդիա Վելեժևայի ամուսինը պաշտպանել է կնոջը։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում։ Վելեժևան այլ դերասանների հետ թռիչքին էր սպասում, սակայն բորտուղեկցորդուհու հետ վիճաբանություն է ծագել, որը սկանդալով է ավարտվել։ Դերասանուհուն իջեցրել են ինքնաթիռից։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում։

Նրա ամուսինը` հայտնի դերասան Անդրեյ Գուսկովը, մեկնաբանել է  միջադեպը։

Գուսկովի խոսքով` կինը սթափ է եղել։

«Ես պնդում եմ, որ նա հաստատ չի խմել, քնաբեր է ընդունել։ Բայց անձնակազմը որոշել է, թե նա հարբած է ու նրան դուրս են հանել ինքնաթիռից»,- ասել է նա։

Այս պահին քննարկվում է` ինչպես Լիդիային Իսրայել ուղարկել։ Տոմսեր չկան, իսկ նա այնտեղ ներկայացման պետք է մասնակցի։

armeniasputnik.am