Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Մարի Լաֆորեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Մարի Լաֆորեն

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի երգչուհ, դերասանուհի Մարի Լաֆորեն: Ֆրանսուհին մահացել է Շվեյցարիայում՝ իր ծննդյան 80-րդ տարեդարձը նշելուց մի քանի ամիս անց:
Մարի Լաֆորեն ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 5-ին: Երկրորդ անունը Մայտենա է, ինչը թարգմանաբար նշանակում է «սիրելի»:
Անսովոր անունն ու այն, որ նա իր երաժշտության մեջ հաճախ օգտագործում էր ֆոլկլոր երաժշտության տարրեր, ստիպում էին մտածել, որ նա հայկական արմատներ ունի: Ինքը` դերասանուհին, մերժել է այդ փաստը:
20 տարեկանում փոխարինելով հիվանդ քրոջը` Մարին հաղթում է երիտասարդ հայտնությունների մրցույթում: Մի քանի տարի անց քրոջ հետ գնում է թատրոն լսումների, ուր նրան նկատում է ռեժիսոր Ռենե Կլեմանը:
Ռեժիսորն այդ ժամանակ փնտրում էր հերոսուհի իր նոր ֆիլմի համար: Հերոսուհուն մարմնավորում է Լաֆորեն ու դառնում հանրահայտ: 1960-ականներին նա շատ նշանակալի դերեր է խաղում: