Ռուս դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի որդին՝ Ալեքսանդրը, HTB-ի «Աստղերը հանդիպել են» ծրագրում բացատրել է, թե ինչու ընտանիքը չի ցանկանում դերասանուհուն ցույց տալ հանրությանը:
Նա բացատրել է, որ դերասանուհին գտնվում է կայուն ծանր վիճակում: Ալցհեյմերի հիվանդության պատճառով, ինչպես պատմել է նա, կինը «որոշակիորեն արտահայտված» տեսք ունի: Ուստի ընտանիքը չի ցանկանում, որ հանդիսատեսները նրան տեսնեն այդ վիճակում: Ալեքսանդրը նշել է, որ քրոջ հետ միասին հնարավոր ամեն բան անում են մոր համար:
«Մայրս պառկած է, լռում է: Երբեմն ժպտում է… արդեն ինքնուրույն քայլել չի կարողանում»,- բացատրել է նա: Վերջերս դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա հետազոտություն է անցել: «Այժմ նա իր այլ չափման մեջ է: Հիվանդությունն սկսվել է մոտավորապես ութ տարի առաջ: Բժիշկների կանխատեսումը մեկն է՝ ավելի լավ հաստատ չի լինի»,- ամփոփել է Ալեքսանդրը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Տերեխովային ամեն օր տեսակցելու են գալիս ազգականները եւ ծանոթները: