Հիվանդության դեմ պայքարող Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը հերքել է դերասանուհու բուժման համար գումար հավաքելու մասին տեղեկությունը, որով, իբրեւ զբաղվում է Տատյանա Նավկան։
«Ցանկանում ենք նաեւ հերքել մամուլում հայտնված տեղեկությունը Անաստասիայի համար գումար հավաքելու մասին եւ ընդգծել, որ Տատյանայի նախաձեռնությունը բացառապես ընկերական բնույթ է կրում եւ վերաբերում է բացառապես նրա շոուի վաճառված տոմսերին»,- ասված է ընտանիքի հայտարարության մեջ։
Հրապարակման հեղինակը հիշեցրել է, որ ընտանիքը երբեք նյութական օգնություն չի խնդրել։ «Մենք նախկինի նման բոլոր նրանցից, ովքեր անտարբեր չեն, միայն բարի մտքեր ու ցանկություններ ենք ակնկալում Նաստյայի առողջության վերաբերյալ։ Շնորհակալություն բոլորին»,- նշված է էջում։
Զավորոտնյուկի ընտանիքն աջակցել է նաեւ սառույցի վրա Պյոտր Չենիշեւի եւ Տատյանա Նավկայի ելույթին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ ելույթից առաջ, Տատյանա Նավկան կարճ հարցազրույց էր տվել ելույթից առաջ։ Նա նշել էր, որ գործընկերները տեղյակ են Չենիշեւի ընտանիքում «բարդ իրավիճակի մասին», սակայն նրան չեն ազատում ելույթներից։ «Հարկավոր է շարունակել ապրել։ Եվ հատկապես տղամարդուն։ Եվ դա նրան հարկավոր է»,- եզրափակել էր Նավկան։