Ամիսներ առաջ ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովը ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոստովանել է, որ անչափ սիրում է Հայաստանը և կցանկանար այստեղ մի որոշ ժամանակ ապրել: Այսօր նա կրկին Հայաստանում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա բացահայտել է, թե ինչն է հատկապես իրեն դուր գալիս Հայաստանում:
«Ախր դուք էլ լավ գիտեք, թե ինչքան հաճելի է այստեղ»,- ասաց Բաշարովը:
Մեր այն դիտարկմանը, որ մենք գիտենք, ինքը թող պատմի, դերասանը շարունակեց.
«Մոսկվայում արդեն ձյուն է գալիս, այնտեղ ցուրտ է: Ինչքան ջերմ է այստեղ, իսկ ամենակարևորը, որ այստեղ շատ համեղ է: Ի դեպ, ասեմ, ես նկատի չունեմ միայն խոհանոցը, համեղ է նաև օդը, մարդկանց հայացքները, լեզուն, ամեն ինչ համեղ է: Հայաստանում ամեն ինչ այնքան կոլորիտային է: Այստեղ ամեն ինչ ինձ շատ հարազատ է, ամեն անգամ մեծ բավականությամբ եմ վերադառնում Հայաստան, տա Աստված, շարունակեմ այցելել»: