Թե նա ինչպես էր գլուխ հանում կոնկրետ իրավիճակից
Ընդհանուր առմամբ պետք է խուսափել քո ներկայիս ընկերոջ ու նախկինի միջև համեմատություններ անցկացնելուց։ Մի ասա՝ «Իսկ ահա իմ նախկին ընկերը դա անում էր ու շատ ավելի լավ»։ Քո տղամարդը չի ուզում մտածել, որ ինքը խնդիր ունի համեմատվել կամ հավասարվել քո նախկինի հետ։ Չէ՞ որ դու իզուր չես, չէ՞, հեռացել նրանից։ Այնպես որ, թույլ տուր, որ քո տղամարդը լինի այնպիսին, ինչպիսին որ կա։
Ի՞նչ հանգստյան օրեր է նա քեզ համար կազմակերպել
Կրկին խուսափիր համեմատություններից։ Այլապես քո նոր ընկերը կարող է իրեն անհաջողակ զգալ, որ չի կարողանում քեզ համար ավելի լավ արձակուրդներ կազմակերպել։ Բայց չէ՞ նոր դու էլ չես ուզում, որ նա քեզ քո նախկին ընկերոջ հետ պատկերացնի օվկիանոսում գտնվող ռոմանտիկ կղզում։ Պետք չէ, որ նրա գլխում լինի այդ տեսարանը։
Անկողնային կյանքը
Սա, թերևս, բոլորը գիտեն։ Քո տղամարդը ոչինչ չի ուզում իմանալ այլ մարդու հետ քո ինտիմի մասին, նույնիսկ, եթե դա ավելի վատն է եղել, քան իր հետ է։
Նրա գաղտնիքները
Անգամ, եթե դա ինչ-որ ծիծաղելի բան է, դա քննարկելու համար դու ընկերուհիներ ունես։ Քո ներկայիս ընկերոջը քո նախկինի մասին նման մանրամասներ պետք չեն։ Իսկ եթե դրանք քո նախկին ընկերոջ գաղտնիքներն են, քո ներկայիս ընկերը կարող է կասկածել այն բանում, որ դու կարողանում ես պահպանել նաև նրա գաղտնիքները։
Որքա՞ն է նա վաստակել
Սա նույնպես համեմատություն է և կարևոր։ Պետք չէ մրցակցություն կազմակերպել, հատկապես որ, դա տղամարդու համար զգայուն թեմա է։ Նա կարող է բարդույթավորվել, որ չի կարող քեզ նույնքան թանկարժեք նվերներ տալ, որքան քո նախկին ընկերը։
Այն մասին, թե ինչպես եք դուք ծանոթացել
Եթե միայն քո ներկայիս տղամարդն այդ մասին չի հարցնում, պետք չէ ընկնել մանրամասների մեջ։ Նույնիսկ ձեր բաժանվելուց հետո այդ պատմությունը կարող է ռոմանտիկ ու գեղեցիկ թվալ։ Քո ներկայիս ընկերոջը պետք չէ դա լսել։
Թե ինչպես է նա կոտրել քո սիրտը
Պարզապես ասա, որ դու ծանր բաժանում ես ունեցել, և վերջ։ Եթե նա չի հարցնում, պետք չէ այդ մասին պատմել, այլապես նա կարող է որոշել, որ դու դեռ չես մոռացել քո նախկինին։ Դա ձեզ կխանգարի հարաբերություններ կառուցել։
Այն բոլոր նվերների մասին, որ քեզ քո նախկինն է նվիրել
Նույնիսկ, եթե քեզ մոտ դեռ մնացել են նրա նվիրած նվերները, որոնք դու հաճախ ես օգտագործում, պետք չէ այդ մասին ասել քո ներկայիս ընկերոջը։ Նա չպետք է իմանա, որ ձեր լոգարանում կախված է քո նախկին ընկերոջ նվիրած սրբիչը, կամ, որ դուք թեյ եք խմում նրա նվիրած սպասքով։ Այլապես նա կմտածի, որ քո նախկին ընկերոջ ուրվականը ձեզ հետ է ապրում։
Թե որքան նման է նա քո նախկին ընկերոջը
Եվս մեկ անգամ հիշեցնենք։ Մի համեմատիր քո նախկին և ներկա տղամարդկանց։ Նույնիսկ, եթե դա դրական համեմատություն է։ Յուրաքանչյուր մարդ ուզում է իրեն բացառիկ ու առանձնահատուկ զգալ։
Որ դու ատում ես նրան
Ատելությունից մինչև սեր մի քայլ է։ Եթե դու այդքան ուժգին զգացմունքներ ունես քո նախկին ընկերոջ հանդեպ, մեծ է հավանականությունը, որ դու հաճախ ես մտածում նրա մասին։ Եթե դու մոռանում ես մարդու մասին, դու անտարբեր ես դառնում։ Այնպես որ, ավելի լավ է՝ պարզապես լռիր ու ավելորդ ոչինչ մի ասա։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը