Fabiosa.com-ը գրում է, որ մենք գրեթե ամեն օր օգտագործում ենք ականջակալները, սակայն չենք էլ մտածում այն մասին, որ դրանք հարկավոր է մաքրել։ Կեղտոտ ականջակալները կարող են վնասել առողջությանը։
Նախ հարկավոր է դադարել ականջակալները փոխանցել ուրիշներին. այդ կերպ կարող եք փոխանցել նաև բակտերիաները։
Ինչ է հարկավոր անել
- Ականջակալներն անջատեք հեռախոսից և սարքավորումներից, որոնց դրանք միացված են։
- Տաք ջրի մեջ օճառ կամ լվացող այլ միջոց լցրեք։
- Փափուկ կտորը թրջեք հեղուկով, մաքրեք ականջակալները։ Օճառը շատ չպետք է լինի։
- Ականջակալների վրա առկա կեղտը կամ փոշին կարող եք նախօրոք հեռացնել ատամի մածուկի օգնությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը