1981-1996 թվականներին ծնվածներն ավելի կարճ կապրեն, քան նախորդ սերունդը
Advertisement 1000 x 90

1981-1996 թվականներին ծնվածներն ավելի կարճ կապրեն, քան նախորդ սերունդը

Այսպես կոչված, միլենիալների սերունդը, որ ծնվել է 1981-1996 թվականներին, ավելի թույլ առողջություն ունի, քան նախորդ սերունդը, և ամենայն հավանականությամբ, կյանքի ավելի կարճ տևողություն կունենա: Այսպիսի եզրակացության է եկել ԱՄՆ Blue Cross Blue Shield Association բժշկական ապահովագրողների ասոցիացիան: Մասնագետներն իրենց զեկույցը հրապարակել են կազմակերպության կայքում:

Մասնագետների խոսքով՝ միլենիալները ավելի վաղ են սկսում տառապել հիպերտոնիայով, խոլեստերինի բարձր մակարդակով, դեպրեսիայով և ծխելու հետևանքներով, քան նախորդ սերնդի ներկայացուցիչները: Իսկ մահացության մակարդակը միլենիալների շրջանում աճել է 40 տոկոսով՝ այսպես կոչված, Х սերնդի համեմատությամբ, այսինքն՝ մարդկանց, որոնք ծնվել են 1965-1979 թվականներին:

Մասնագետների կանխատեսումներով՝ մոտ ապագայում զգալիորեն կաճեն առողջապահության ծախսերը. միլենիալների վրա ստիպված կլինեն ծախսել 33 տոկոսով ավելի, քան Х սերնդի համապատասխան տարիքի ներկայացուցիչների վրա:

Ավելին՝ 1981-1996 թվականներին ծնված մարդկանց առողջության վատթարացումը կառաջացնի գործազրկություն, տնտեսական աճի անկում և բնակչության մեկ շնչի համար տարեկան կարժենա մոտ 4500 դոլար:

med.news.am