Խորհրդավոր անհատների պատկերող սև ու սպիտակ լուսանկարներ, հետաքրքիր կերամիկական աշխատանքներ, գեղանկարչական գործեր: Այս բոլոր ցուցանմուշները ներկայացված են վավերագրող լուսանկարիչ Էդուարդ Թադևոսյանի և նկարչուհի Անի Քանանյանի «Միացում» խորագրով ցուցահանդես-պերֆորմանսում:
Համատեղ ցուցահանդեսով, որը բացվեց զույգի՝ Որմնադիրների փողոցում գտնվող սեփական տանը, Էդուարդն ու Անին նշեցին հարաբերությունների օրինականացումը:
«Տունը գնելու ծրագրեր չունեինք, բայց, երբ գտանք այն, որոշեցինք, որ պետք է լինի մեր բնակարանը, արվեստանոցն ու ցուցասրահը: Հենց այստեղ էլ օրինականացրինք մեր կապը: Հավանական է, որ հետագայում երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն տանք ցուցահանդեսներ կազմակերպել այս տանը: Սա մշակույթն ապակենտրոնացնելու հնար է: Ուզում ենք՝ հին Երևանի խուլ փողոցներում էլ լինեն ցուցասրահներ, որտեղ կարելի է սուրճ խմել, զրուցել ու ստեղծագործել»,- նշեց Թադևոսյանը:
Անդրադառնալով ներկայացված լուսանկարներին՝ նա ասաց, որ դրանք արվել են 2015-2018 թվականներին: Մի մասը Մոսկվայում, մյուս մասը`Հայաստանում: Թադևոսյանը խոստովանեց, որ սև ու սպիտակ է լուսանկարում ավելի քան տասը տարի: Սկզբում այդպես հեշտ է եղել, իսկ հետո ձեռագիր է դարձել:
Ամբողջությամբ՝ armenpress.am