Օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրություն»-ը համարել Է 2019 թվականի բառը
Advertisement 1000 x 90

Օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրություն»-ը համարել Է 2019 թվականի բառը

Անգլերենի օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրությունը (ԱԴ) (climate emergency)» համարել Է 2019 թվականի բառը: Այդ մասին հայտնել Է New York Times թերթը:

Համառոտ ցանկ են մտել նաեւ «պայքար կլիմայի փոփոխման դեմ»(climate action), «կլիմայական բացասում» (climate denial), «Էկո-տագնապ» (eco-anxiety), «բնաջնջում» (extinction) եւ «թռչելն ամոթ Է»(flight shame) արտահայտությունները: Տարվա բառը նախատեսված Է այն բանի համար, որ ընդգծվի «բառը կամ արտահայտությունը դրա գործածալիության ապացուցմամբ, որպեսզի արտացոլվի հեռացող տարվա ոգին, տրամադրությունը կամ անհանգստությունը»:

«Կիլիմայական ԱԴ» տերմինի գորածումը 2018 թվականից հարյուրավոր անգամներով մեծացել Է, վկայում են այն տվյալները, որոնք հավաքում Է հարյուր միլիոնավոր անգլերեն բառեր ներառող պահոցը: Այն եռակի ավելի հաճախակի Է հանդիպում, քան «ԱԴ-ն առողջապահության բնագավառում» արտահայտությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: