Buzz Feed կայքը հրապարակել Է այն ֆիլմերի վարկանիշը, որոնք ընթերցողները համարում են լավագույնները, բայց ըստ որում պատրաստ են դիտելու սոսկ մեկ անգամ: Առաջին տեղում Է Դարեն Արոնոֆսկիի «Երազանքի ռեքվիեմը» (2000 թվական)՝ գլխավոր դերերում Ջարեդ Լետոյի և Ջենիֆեր Կոնելլիի մասնակցությամբ:
Երկրորդ տեղում հայտնվել Է «Ճանապարհ» հետապոկալիպտիկական դրաման (2010 թվական), որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Վիգո Մորտենսենը:
«Վհուկը» սասափ-ֆիլմը ֆերմերի ընտանիքի մասին, որը հանդիպել Է գերբնական չարի, զբաղեցրել Է երրորդ տեղը:
Վարկանիշում տեղ են գտել նաև «Շինդլերի ցուցակը» դրաման (իններորդ տեղ), «Մոլեգնությունը» (տասներորդ տեղ), «127 ժամը» (16-րդ տեղ), «Պիի կյանքը» (21-րդ տեղ): Ընդամենը 24 կինոնկար: