Ինչպես կառուցել բիզնես գործընկերային հարաբերություններ` «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը խորհուրդ է տալիս տարանջատել գործընկեր եւ ներդրող հասկացությունները, որպեսզի գործընկերային հարաբերություններում վեճեր չծագեն:
Ո՞վ կարող է լինել գործընկեր
Հայաստանում հասկացությունների թյուր ընկալում կա։ Գործընկեր է համարվում ներդրում կատարող անձը: Բակուր Մելքոնյանը շեշտում է՝ գործընկերը՝ ներդրողը չէ: «Գումար ներդնել բիզնեսում եւ դառնալ գործընկեր՝ համագործակցության սխալ սկիզբ է»,- ասում է գործարարը: Խորհուրդ է տալիս գործընկեր ընտրել նախապատվությունը տալով գաղափարական ընդհանրությանը, ոչ թե՝ ֆինանսականին: «Բիզնես վարելու ընթացքում գործընկերների միջեւ հիմնականում գումարային խնդիրներ են ծագում, երբ նրանք գաղափարակիցներ չեն լինում»,- ասում է գործարարը:
«Արտ Լանչ» ցանցի հիմնադիրը գործընկերությունը աշխատանքի կայացման հիմնաքարերից մեկն է համարում, եւ շեշտում, որ հաջողված համագործակցությունը մեծացնում է բիզնես առաջընթացը:
Ընկերությունների 65 տոկոսը, ըստ վիճակագրության, դադարեցնում են գործունեությունը կամ սնանկանում գործընկերային ոչ ճիշտ հարաբերությունների պատճառով: