Ճարպոտ մթերքները բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը
Advertisement 1000 x 90

Ճարպոտ մթերքները բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը

Ճարպի մեծ քանակություն պարունակող մթերքների օգտագործումը կարող է առաջ բերել հաստ աղիի քաղցկեղ, նշում են ԱՄՆ Ռաթգերի համալսարանի գիտնականները։ Այդ գործընթացում կարևոր դեր է խաղում 2 գեն, որոնք կան աղիների ցողունային բջիջներում։

Ինչպես տեղեկացվում է EurekAlert!-ի մամլո հաղորդագրությունում, հետազոտողները հայտնաբերել են, որ HNF4A և HNF4G գեները ապահովում են աղեհամակարգի լորձաթաղանթի ճիշտ գործառնությունը և օգնում են այրել ճարպը՝ ապահովելով ցողունային բջիջներին էներգիայով։ Երբ սննդաբաժնում մեծ քանակությամբ ճարպ կա, մշտապես կիսվող ցողունային բջիջների քանակն ավելանում է, և դա բարձրացնում է ուռուցքների առաջացման ռիսկը։

Այսպիսով, մասնագետների խոսքով՝ առողջ սնվելը օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներից են։

Նշենք, որ կոլոռեկտալ քաղցկեղը տարածվածությամբ երրորդն է, որն ԱՄՆ-ում ախտորոշվում է կանանց և տղամարդկանց մոտ։ Ամերիկյան օնկոլոգիական ընկերության գնահատականներով՝ այս տարի ավելի քան 100 հազար ամերիկացու մոտ հաստ աղիի քաղցկեղ կախտորոշվի։

med.news.am