ԽՍՀՄ ժոովրդական արտիստուհի եւ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) նախագահ Տատյանա Դորոնինան հայտնվել Է հիվանդանոցում, հաղորդում Է «Դնի.ռու»-ն:
Նրա հոսպիտալացման պաշտոնական պատճառը հայտնի չԷ: Նշվում Է, որ դերասանուհին ավելի քան 20 կիլոգրամ նիհարել Է սթրեսի պատճառով: Բացի դրանից, Դորոնինան դադարել Է կապի մեջ մտնել բարեկամների եւ գործընկերների հետ, գրել Է հրատարակությունը: «Որքան հասկանում եմ, գրեթե այս ամբողջ տարին նա գտնվել Է սաստիկ սթրեսի մեջ: Այժմ նա իրեն լավ Է զգում: Նա վերականգնվում Է հոսպիտալում»,- պատմել Է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անդրեյ Չուբչենկոն:
Ամռանը թատրոնի դերասանները տեսաուղերձ Էին հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Տատյանա Դորոնինային գեղարվեստական ղեկավարի պաշտոնին վերադարձնելու պահանջով: Տատյանա Դորոնինան թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասանուհի Է, թատերական ռեժիսոր: Նա նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մեկ անգամ ևս սիրո մասին», «Երեք բարդի Պլյուշչիխայում», «Խորթ մայրը» և «Ավագ քույրը»: Նա Գորկու անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Է աշխատել 1987-ից մինչև 2018 թվականը: