Սոյա պարունակող մթերքները վտանգավոր են առողջության համար
Advertisement 1000 x 90

Սոյա պարունակող մթերքները վտանգավոր են առողջության համար

Սոյա պարունակող մթերքները, որոնք ոմանք օգտագործում են՝ որպես կենդանական ծագման մթերքների փոխարինող, կարող են մեծ վնաս պատճառել առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել Ֆրանսիայի գիտնականները, հայտնում է Health.News-ը:

Մասնագետները վերլուծել են սոյա պարունակող 55 մթերքներ, ներառյալ՝ աղանդերներ, սոուսներ և խմիչքներ, և պարզել են, որ սոյան պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք կարող են ազդել հորմոնալ ֆոնի վրա և, որոշ դեպքերում, հրահրել քաղցկեղի առաջացում:

Բացի այդ, սոյայի մեջ կան տարրեր, որոնք նվազեցնում են կալցիումի, երկաթի, ցինկի, մագնեզիումի և սպիտակուցի կլանումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը