Շատերը սովոր են ականջները մաքրել հատուկ բամբակի փայտիկներով: Սակայն օտոլարինգոլոգ Նատալյա Կալինինան կարծում է, որ այդ փայտիկների վնասն ավելի շատ է, քան օգուտը:
Բանն այն է, որ փայտիկները նախ գրգռում են ծծմբային գեղձերը և նպաստում ծծումբի արտադրման մեծացմանը, ինչն իր հերթին կարող է առաջացնել ծծումբային խցանումներ:
Դրանից բացի, ծծումբը հիմնականում կուտակվում է արտաքին լսողական անցուղում, և փայտիկներ օգտագործելիս մարդը ընդամենը այն ավելի խորն է հրում:
«Արգումենտի ի ֆակտի» պարբերականը հայտնում է, որ մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել փայտիկներից և ծծումբը հեռացնել մատով. դա դժվար չէ, քանի որ ծծումբն, այնուամենայնիվ, չի կուտակվում խորը:
Մասնագետը ծնողներին նաև խորհուրդ է տալիս երեխաների ականջները բամբակի փայտիկներով զգույշ մաքրել, քանի որ կարող են վնասել երեխայի նուրբ ականջը: