«Լա-Լա Լենդ» ֆիլմում «Կնոջ լավագույն դերի համար» «Օսկար» մրցանակի դափնեկիր դերասանուհի Էմմա Սթոունը պատրաստվում Է ամուսնանալ պրոդյուսեր եւ ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ, ինչի մասին հայտնի Է դարձել նրա Instagram-ից:
Լուսանկարում ապագա հարսնացուն ցուցադրել Է մարգարտով ու ադամանդներով զարդարված նշանադրության մատանին:
Մնացած մանրամասնությունները զույգն առայժմ չի բացահայտել:
Սթոունը եւ Մաքքերին հանդիպում են 2017 թվականից, երբ նրանց, որպես զույգի, առաջին անգամ նկատեցին Նյու Յորքում զբոսնելիս:
Առաջին անգամ նրանք պաշտոնապես միասին հայտնվել են այս տարվա հունվարին ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի պարգեւատրման արարողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: