Առյուծ՝ կենդանակերպի ամենահպարտ նշանը: Եսասեր են, սիրում են ամեն բան վերահսկողության տակ պահել: Երբ իրավիճակը ցավ է պատճառում Առյուծներին, նրանք իրենց շուրջ հպարտության պատեր են կառուցում՝ մարդկանց ապացուցելով, որ ամեն ինչ կարգին է:
Հպարտությունը հատկություններից մեկն է, որը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ֆինանսական հաջողության հասնել: Նրանք խորհուրդներ չեն լսում, արհամարհում են շրջապատի կարծիքը, ինչն օգնում է գործին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ են, իշխող:
Կարիճ: Կարիճները, անխոս, կենդանակերպի ամենաուժեղ նշաներից են: Նրանք ինքնավստահ են, ինչը հնարավորություն է տալիս պայքարել խաբեության և նվաստացումների դեմ: Եթե խաբեք Կարիճներին կամ նրանց հիմար վիճակի մեջ դնեք, մեծ է հավանականությունը, որ նրանք կվերածվեն դաժան մարդու: Բացասաբար են վերաբերվում քննադատությանը, այն բավական երկար են հիշում:
Խոյ: Խոյերը նախաձեռնող են, ուժեղ, համարձակ, ինքնավստահ: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին իրենց խաբված կամ ստորացված են զգում, միանգամից անմատչելի են դառնում: Խոյերը վստահ են, որ միշտ ճիշտ են, և պնդում են իրենց կարծիքը՝ հրաժարվելով ընդունել անհերքելի փաստերը:
Խեցգետին: Խեցգետինները ևս թույլ չեն տա վիրավորել իրենց կամ դիտարկումներ անել ընտանիքի վերաբերյալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծայրահեղ զգուշավոր են, խնդիրներ չեն փնտրում, բայց հաշվի առեք, որ նրանք մինչև վերջին շունչը պաշտպանելու են նրանց, ում սիրում են, նույնիսկ, երբ նրանք արժանի են դատապարտման:
Երբ Խեցգետինները ցավ են ապրում, ժպտում են՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը