Ինչպե՞ս բարելավել քնի որակը. 4 պարզ խորհուրդ սրտաբանից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս բարելավել քնի որակը. 4 պարզ խորհուրդ սրտաբանից

Վատ քունը բարձրացնում է սիրտ-անոթային և բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացման վտանգը, հավաստիացնում է սրտաբան Մարտին Հալեն (Գերմանիա)։ Focus ամսագրին տված հարցազրույցում նա ներկայացրել է, թե ինչ կարելի է անել քնի որակը բարելավելու համար։

Առողջ և որակյալ քունը, մասնագետի խոսքով՝ համապատասխանում է մարդու 24-ժամյա բիոռիթմերին։ Առավոտյան օրգանիզմն արտադրում է որոշակի հորմոններ, որոնք պահպանում են ակտիվությունը և առույգությունը ու նվազեցնում քնի հորմոնների քանակը, իսկ երեկոյան կատարվում է հակառակը։

«Մեր բիոռիթմերը գենետիկորեն կանխորոշված են, և դրանք հեշտ չէ փոխել։ Եթե մենք փոխում ենք դրանք՝ առույգ լինելով գիշերը կամ քնելու համար պառկելով առավոտյան, ուղեղն սկսում է արտադրել նյութեր, որոնք կարող են խախտել օրգանիզմի կարևոր գործընթացներ»,- ասել է Մարտին Հալեն։

Նրա խոսքով՝ քնի արդյունքում, որը չի համապատսխանում բնական բիոռիթմերին, կարող են բորբոքվել անոթները, ինչպես նաև խախտվում է սննդի և էներգիայի սպառման հավասարակշռությունը, ինչի հետևանքն է դառնում ճարպային զանգվածի աճը։

Սրտաբանը տվել է չորս պարզ խորհուրդ, որոնք կարող են օգնել բարելավելու քնի որակը և նվազեցնելու սրտի հիվանդությունների, ճարպակալման, դիաբետի և շատ այլ խնդիրների առաջացման վտանգը.

  • Քնել օրական 7 ժամից ոչ պակաս;
  • Պառկել քնելու և արթնանալ օրվա նույն ժամերին, այդ թվում և հանգստյան օրերին;
  • Ձգտել չօգտագործել կոֆեին կեսօրից հետո, հատկապես եթե զգայուն եք դրա հանդեպ;

Հրաժարվել երեկոյան ալկոհոլ օգտագործելուց։

med.news.am