Շատ մարդիկ հավատում են, որ ճարպային նստվածքներն սկսում են մաշվել մարզումներից միայն 30 րոպե հետո, բայց իրականում դա ընդամենը առասպել է։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ճարպերի մաշվելու պրոցեսը իրականում սկսվում է շատ ավելի վաղ. բավական են մարզումների 10 րոպեն և 2 րոպե նախավարժանքն ու 3 րոպե ձգումները։
Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ փորձերը ցույց են տվել, որ մարզման այս ռեժիմը թույլ է տվել իսկապես կրճատել ճարպի տոկոսային պարունակությունն օրգանիզմում և բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։ Այնպես որ, ժամերով մարզվել պետք չէ, բավական է օրական 15 րոպեն։
Գիտնականները նաև պսակազերծել են առասպելն այն մասին, թե մարզումները մաքուր օդում ավելի արդյունավետ են մարզասրահում մարզվելուց։ Իրականում մարզումները փակ շինությունում (լավ օդափոխության պայմաններում) ավելի մեծ օգուտ են բերում, քան մարզումներն աշխույժ ճանապարհների մոտ, ընդգծում են հետազոտողները։ Ավելին, ցածր ջերմաստիճանները կամ շոգը փողոցում կարող են նվազեցնել մարզման արդյունավետությունը։