69-ամյա լուսանկարիչ Գվեն Սաուերբին իր կյանքի վերջին չորս տասնամյակը նվիրել է սիրելի զբաղմունքին: Նա ճանապարհորդում է աշխարհով՝ լուսանկարելով կենդանիներին իրենց բնական միջավայրում:
Գվենը խոստովանում է, որ սա իդեալական աշխատանք է. վայրի կենդանիների կողքին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը միշտ հաճույք է պատճառում նրան:
Բայց, այնուամենայնիվ, անցած ամիս Քենիայում նա կարողացել է մի լավ վախնենալ:
Լուսանկարիչը սաֆարիում է եղել, երբ տեսել է հսկա առյուծին: Գվենը, ինչպես միշտ, պատրաստվում էր լուսանկարներ անել: Բայց ջունգլիների թագավորը որոշել է խաղալ լուսանկարչի հետ:
«Նա նկատեց ինձ և մռնչաց: Ես վախեցա: Ասես ինձ ասեր. «Ես ջունգլիների թագավորն եմ»: Դրանից հետո առյուծը քաղցր ժպտաց»,- պատմում է Գվենը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը